Thursday, 25 04 2024
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել

ՏԿԵ նախարար Պապիկյանն այցելել է Բերդ. այդտեղ Ադրբեջանը հրետակոծությամբ վնասել է 89 տուն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի 4-ին այցելել է սահմանամերձ Բերդ համայնք: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը շրջել է հուլիսին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետրանքով ծավալված մարտական գործողությունների հետևանքով առավելապես տուժած Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Չինարի սահմանապահ գյուղերում, զրուցել տեղի բնակիչների հետ և հետևել հրետակոծության հետևանքով նրանց կրած գույքային վնասների վերականգնման և վերանորոգման աշխատանքներին:

Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի գյուղերում վնասներ է կրել 89 տուն, 14 բնակարան: Ներկայումս ընթանում են Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում 17 տների տանիքների, պատուհանների, դռների և ճակատային պատերի վերանորոգման աշխատանքները: Այգեպարում մեկնարկել է նաև գյուղամիջյան ճանապարհի շինարարությունը:

Այցի շրջանակներում նախարարը մարզպետի, համայնքապետի, ինչպես նաև ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի և ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի ուղեկցությամբ համայնքում տիրող իրավիճակին ծանոթանալիս հայտնել է, որ առաջիկայում պետական բյուջեից ֆինանսավորման երկրորդ փուլով կմեկնարկեն վնասված տների նորոգման ավելի մեծ ծավալով աշխատանքները: Միևնույն ժամանակ նախարարը շեշտել է, որ կառավարության համար հրատապ և առաջնահերթ է հնարավորինս արագ վերականգնել սահմանապահ համայնքների բնականոն առօրյան, իսկ այդ նպատակով, նախարարի խոսքով, անհրաժեշտ է հավելյալ աշխատուժի ներգրավմամբ տեմպ հաղորդել շինարարական աշխատանքներին: Անդրադառնալով պատասխանատու պաշտոնյաների՝ մինչ այժմ կատարած մեծածավալ աշխատանքին՝ նախարար Պապիկյանն ընդգծել է, որ հաջորդիվ դրանք պիտի ուղղվեն ոչ միայն կրած վնասների չեզոքացմանը, այլև պիտի սահմանեն էլ ավելի բարձր նշաձող` ուղղված սահմանապահ համայնքների բարեկեցությանն ու զարգացմանը: «Միայն բնակիչների սեփականությունը նախկին տեսքին վերադարձնելը բավարար չէ. Մեր առաջիկա անելիքները պետք է ուղղվեն սահմանի գյուղերին նոր գույն, նոր որակ, նոր շունչ հաղորդելուն»:

Նախարարը այցի շրջանակներում շինարարական աշխատանքներ իրականացնողների և սահմանապահ համայնքների բնակիչների հետ արդեն իսկ իրականացվող գործողությունների հետ զուգահեռ քննարկել է նաև առաջիկայում նախատեսվող քայլերը։ «Մի բան հստակ է. Մեր սահմանապահ համայնքների բնակիչների ոգին անսպառ ու անկոտրում է։ Սա ոգևերում է յուրաքանչյուրիս ու ուժ տալիս անելու հնարավոր ամենը՝ համայնքների ամրությունը բազմապատկելու, բնակիչների սոցիալական, հոգեբանական վիճակը էլ ավելի հզորացնելու համար»,-նշել է նախարարը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում