Ամուլսարի երկրորդ հենակետի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիան հետաձգվեց, Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը բացվեց, իսկ ակցիան կշարունակվի վաղը։
Հիշեցնենք, որ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է ու փոխարենը դրել իրենցը, ինչը դարձել է բնակչության և ակտիվիստների վրդովմունքի պատճառ: