Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մեսչյանի փոխարեն ուրիշ մեկը կգա, ուղղակի դեմքերը կփոխվեն․ Ֆիրդուսի թաղամասի համար ոչինչ չի փոխվի

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հրաժարականը Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման աշխատանքների հետագա ընթացքի վրա դժվար թե ազդեցություն ունենա։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ, Ֆիրդուսի թաղամասի մշակութային ժառանգության պահպանության համար պայքարող նախաձեռնող խմբի անդամ Սևադա Պետրոսյանը։

«Ֆիրդուսիի հետ կապված ասեմ հետևյալը․ ինչպես մենք ասել ենք մեր բոլոր հրապարակային հայտարարություններում, խոսակցություններում, քաղաքապետարանն իր ձեռքերը լվացել է, ասում է՝ դա կառավարության ծրագիրն է, իրենք կապ չունեն, միայն ժամանակին տվել են նախագծման թույլտվություն ու այդքանով իրենց գործն արել են։ Ո՛չ պարոն Մեսչյանը, ո՛չ քաղաքապետը որևէ կերպ չեն ուզել խառնվել կամ այդ գործում պատասխանատվություն վերցնել։ Դա կառավարության գործն է։

Դժբախտաբար, կառավարությունը խառնվում է քաղաքային իշխանության գործերին, որոշում, թե Երևանում ինչ թաղամաս կարելի է կառուցել կամ ոչ, ինչ տեսքով և այլն։ Այս դեպքում ո՛չ պարոն Մեսչյանը, ո՛չ քաղաքապետարանը որևէ ձևով ներգրավված չէին այս գործընթացում։ Այնպես որ, Ֆիրդուսիի ճակատագրում սա որևէ բան չի փոխելու»,- մեկնաբանեց Սևադա Պետրոսյանը։

Նրա խոսքերով՝ միակ փոփոխությունը կարող է այն լինել, որ Մեսչյանից հետո եկող ճարտարապետը քաղաքի համար նոր ռազմավարություն մշակի, ըստ այդմ՝ գոտևորման ու քաղաքի տարածական կառավարման նախագծեր, որն ինչ-որ ձևով հնարավոր է Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման գործընթացի վրա ևս ազդի։ «Չնայած, ես շատ խիստ կասկածում եմ, որ նման ինչ-որ բան կլինի։ Այսինքն՝ համակարգային փոփոխություն լինի։ Եթե պարոն Մեսչյանը չաշխատի, իր փոխարեն ուրիշ մեկը կգա, և ուղղակի դեմքերը կփոխվեն։ Այդքան բան»,- նշեց Սևադա Պետրոսյանը։

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ են, որ Մեսչյանի հրաժարականի պատճառների թվում կարող է Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման աղմկոտ գործընթացը լինել, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ես չեմ կարող դրա վերաբերյալ որևէ կարծիք հայտնել։ Եթե նույնիսկ նման բան կա, դրանք ներքին քննարկման հարցեր են, բայց ես ոչ մի ձևով չեմ կարող մեկնաբանել դա։ Ես ինչ-որ տեղ կհասկանայի ու տրամաբանական կլիներ, եթե քաղաքի գլխավոր մասնագետը մի քիչ նեղացած լիներ, որ իր լիազորությունների շրջանակում եղած գործն անում է մեկ ուրիշ մարմին, որն օրենքով լիազորված չէ։ Բայց ես ոչ մի տեղեկություն չունեմ և մեկնաբանություն չեմ կարող տալ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում