Ամուլսարում լարվածությունը սկսվել է գիշերվանից, երբ «Լիդան Արմենիա» ընկերության պահնորդական ծառայության աշխատակիցները տարածքից ապամոնտաժել և հեռացրել են Ամուլսարի տարածքը պահպանող ջերմուկցիների և բնապահպանների վագոն-տնակները և իրենց տնակներ էին տեղադրել:
«Գիշերով իրենց տնակներն են բերել տեղադրել, հիմա սպասում ենք, որ գիշերով էլ գան հետ տանեն»,-նշում են ակտիվիստները:
Վայոց ձորի մարզպետն ակտիվիստներին հավաստիացնում է, որ տնակների տեղաշարժման հետ կապված բոլոր հնարավոր տարբերակները քննարկվել են: Նա առաջարկում է վաղը հանդիպել կառավարության ներկայացուցիչների հետ:
Մանրամասն՝ տեսանյութում: