«Մեր երկրում քաղաքացիներն ունեն ինքնապաշտպանության իրավունք և հիմա ջերմուկցիներն իրենց ինքնապաշտպանության իրավունքն են իրականացնում»,- դիմելով Վայոց ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանին՝ ասաց Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրաս Ղուկասյանը: Նա նաև հավելեց, որ բողոքի ակցիաները սրանով չեն ավարտվելու, բողոքի ակցիաներ են լինելու նաև Երևանում, նույնիսկ քաղաքացիական անհնազանդություն կլինի: «Սա անվտանգության հարց է»,- նշեց Ա.Ղուկասյանը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ կոչ անելով գնալ Ամուլսար և լուծումներ գտնել:
Մանրամասն՝ տեսանյութում: