Լուրեր
Վագոն-տնակների տեղաշարժման հարցը քննարկման փուլում է. Վայոց Ձորի ոստիկանապետ
  • 21:38
  • 2020-08-04
  • Դիտումներ՝ *

Ամուլսարում լարված իրավիճակը շարունակվում է, լարվածությունը սկսվել է գիշերվանից, երբ «Լիդան Արմենիա» ընկերության պահնորդական ծառայության աշխատակիցները տարածքից ապամոնտաժել և հեռացրել են Ամուլսարի տարածքը պահպանող ջերմուկցիների վագոն-տնակները և իրենց տնակներ են տեղադրել: Ջերմուկի պահապանների և հանքի շահագործման դեմ ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է Վայոց Ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը, նա նշել է, որ որոշակի քննարկում են ունեցել իրավիճակը հանգուցալուծելու համար և հավելել, որ չի ուզում դուրս գալ իր լիազորությունների շրջանակից:

«Դեռ քննարկվում է վագոն-տնակների տեղաշարժման հարցը, եթե «Լիդիան Արմենիա»-ի գործողությունները ապօրինի լինեին, մենք ապօրինությունը, անկասկած, վերացրած կլինեինք, բայց այս պահին ապօրինի գործողություններ չեն եղել»,- նշեց ոստիկանապետը:

Ջերմուկի բնակիչները դեռևս նախորդ տարվանից պարբերաբար փակում են դեպի Ամուլսար տանող ճանապարհները: Նրանք կարծում են, որ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *