Լուրեր
Էկեք հարցը լուծենք առանց կռվի. Ամուլսարի պահապանները պահանջում են կառավարության ներկայացուցիչներին
  • 21:25
  • 2020-08-04
  • Դիտումներ՝ *

Ամուլսարի հանքի տարածքում այսօր իրավիճակը լարված է եղել, լարվածությունը սկսվել է գիշերվանից, երբ «Լիդան Արմենիա» ընկերության պահնորդական ծառայության աշխատակիցները տարածքից ապամոնտաժել և հեռացրել են Ամուլսարի տարածքը պահպանող ջերմուկցիների վագոն-տնակները և իրենց տնակներ էին տեղադրել: Բնապահպան ակտիվիստներն ու ջերմուկցիները կոչով դիմել են հանրությանը և հավաք կազմակերպել Ջերմուկում: Հավաքի մասնակիցները ավտոերթով շարժվել են դեպի Ամուլսարի երկրորդ հենակետ:

Արդեն մի քանի ժամ է լարված իրավիճակը շարունակվում է, այս ընթացքում մի քանի անգամ բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև:

Ջերմուկցիներից մի քանիսը փորձել են անցնել «Լիդիան Արմենիա»-ի տարածք և բախում է տեղի ունեցել ջերմուկցիների և «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի անդամների հետ: Ջերմուկցիները և բնապահպանները նշում են, որ պայքարելու են մինչև վերջ, նրանք կոչով դիմում են ՀՀ կառավարությանը և վարչապետին՝ պահանջելով կասեցնել «Լիդիան Արմենիա»-ի գործունեությունը Հայաստանում, հանքի շահագործումը Ջերմուկում: Նրանք պնդում են. «Ամուլսարը հանք չի դառնա»:

Հիշեցնենք՝ Ջերմուկի բնակիչները դեռևս նախորդ տարվանից պարբերաբար փակում են դեպի Ամուլսար տանող ճանապարհները: Նրանք կարծում են, որ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին:

  • Դիտումներ՝ *