Կրկին սրվել է իրավիճակը Ամուլսարի շուրջ. սոցիալական կայքերով հայտարարվել է բնապահպանական մոբիլիզացիա: Այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է դերասան, քաղաքական սատիրիկ Սերգեյ Դանիելյանի հետ:
Ամուլսարում լարվածությունը սկսվել է գիշերվանից, երբ «Լիդան Արմենիա» ընկերության պահնորդական ծառայության աշխատակիցները տարածքից ապամոնտաժել և հեռացրել են Ամուլսարի տարածքը պահպանող ջերմուկցիների և բնապահպանների վագոն-տնակները և իրենց տնակներ էին տեղադրել:
Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Սերգեյ Դանիելյանը նշեց. «Պատճառն այն է, որ մեր երկիրը դրսից ղեկավարվող երկիր է… Ոչ մի իշխանություն դրա դեմն առնել չի կարող, որովհետև կան միջազգային պարտավորություններ: Հեղափոխությունից հետո իշխանությունը գնահատական չտվեց նախկիններին, ոչ մի պայմանագիր չվերանայեց… Ամուլսարի հարցն այն լրջագույն հարցերից է, որոնք դրսի հետ են կապված… Եթե քաղաքական որոշում լինի, որ հանքը չի շահագործվելու, Հայաստանի համար լուրջ խնդիրներ կառաջանան, քանի որ մեր իշխանությունը նախկին իշխանությունների իրավահաջորդն է: Միջազգային խաղացողները «բարաթ» ունեն հանքի շահագործման վերաբերյալ»:
«Սա հեղափոխություն չէ, սա ծաղր է, հերիք է նախկինների օրենքներից կառչենք»,- ընդգծեց Սերգեյ Դանիելյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: