ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ` Կարեն Ավանեսյանը նշանակվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ: Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով և 16-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Կարեն Բահատուրի Ավանեսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ»,- նշված է որոշման մեջ:
Կարեն Ավանեսյանը 2019թ. դեկտեմբերի 30-ից զբաղեցնում էր ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հայ համայնքի վարչության պետի պաշտոնը: