Thursday, 25 04 2024
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

Գերմանիայի քաղաքականությունը շարունակում է մնալ պրոթուրքական. ադրբեջանական սադրանքներից անմասն չեն մնացել տեղի հայերը

Ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ Գերմանիայում  հայ-ադրբեջանական վերջին էսկալացիայի  ֆոնին հայերն անմասն չեն մնացել ադրբեջանցիների հարձակումներից։

Ինչպես հայտնի է՝ հրկիզվել էր Հայաստանի Հանրապետության դեսպանատան ծառայողական ավտոմեքենան, բացի դրանից՝ Քյոլնում ոտնձգություններ են կատարվել մի խանութի, մի տաքսի-ծառայության գրասենյակի վրա, որը տնօրինում են հայերը։

Շաբաթ օրը՝ օգոստոսի 1-ին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նստավայրի մոտ Գերմանիայի տարբեր քաղաքներից ժամանած շուրջ 500 հայ բողոքի ցույց է անցկացրել՝ Գերմանիայի կառավարությունից պահանջելով պաշտպանել տեղի հայերի անվտանգությունը թուրքական ու ադրբեջանական վայրագություններից։ Բեռլինի համալսարանի դասախոս, հայագետ Ժիրայր Քոչարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ցույցը շատ լավ է  կազմակերպված եղել, տևել է շուրջ երեք ժամ ու շատ լավ տպավորություն է թողել ողջ Գերմանիայում։

Ժիրայր Քոչարյանի խոսքով՝ գերմանական մամուլը, իշխանության ներկայացուցիչներն այս ընթացքում չեզոք հայտարարություններ են արել՝ Հայաստանին ու Ադրբեջանին ձեռնպահ մնալու կոչեր անելով. «Պետք է  ասեմ, որ Գերմանիայի քաղաքականությունն առհասարակ պրոադրբեջանական ու  պրոթուրքական է, հայերը դեռ որևէ տեղ ու դեր չունեն այս երկրում։ Օրինակ՝ օրերս լսեցի, որ տեղական հեռուստացույցով պետք է Հայաստանի մասին տեղեկություններ հաղորդվեին, հետո պարզվեց, որ ծրագիրը հանվել է, դրա փոխարեն այլ բան է  հեռարձակվել։ Ըստ երևույթին՝ թուրքերն ու ադրբեջանցիները աշխատանք են տարել ու կանխել դա։ Այստեղ ունեինք Արցախի ներկայացուցչություն, և ադրբեջանցիների դիմումի հետևանքով դա վերացրին։ Ընդհանրապես պետք է ասեմ, որ Գերմանիայում ապրում են շուրջ 3 միլիոն 700.000 Թուրքիայից եկածներ, որոնցից անպայման 2.5 միլիոնը թուրք է, մնացածը՝ քրդեր, հույներ, հայեր… նրանք ունեն մեծ ազդեցություն, կուսակցություններում ունեն ներկայացուցիչներ, խորհրդարանում՝ պատգամավորներ։ Հայերն այստեղ որևէ դեր չեն կատարում։ Մեծ հաշվով՝ այստեղի քաղաքականությունն ի շահ թուրքերի ու ադրբեջանցիների է»։

Հարցին՝ Հայաստանն այստեղ ունի՞ մեղավորություն, գուցե իշխանություննե՞րը բավարար քայլեր չեն կատարում,  Ժիրայր Քոչարյանը պատասխանեց. «Չէի ասի, որ  բավարար քայլեր չեն կատարում։ Ի՞նչ կարող են անել, ի՞նչ տնտեսական կապ կա Հայաստանի ու Գերմանիայի միջև՝ ոչ մի, քաղաքական հարաբերություններ ևս չկան։ Մերկելի գալն էլ Հայաստան պայմանավորված էր նրանով, որ Ադրբեջան ու Վրաստան գնաց, պարտավոր էր նաև Հայաստան գալ։ Լավ կլիներ, եթե ՀՀ իշխանություններն ավելի սերտ կապեր հաստատեին տարբեր բնագավառներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային։ Բայց Գերմանիայի իշխանություններն ունեն իրենց քաղաքական նպատակները՝ Թուրքիան իր հին ու պատմական ընկերն է դեռ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանից, հիմա էլ ՆԱՏՕ-ի անդամ է, այսքան թուրքեր կան այստեղ։ Ուզում եմ ասել, որ թուրքերի ու ադրբեջանցիների քանակն ավելի շատ է, քան հայերինը։ Այստեղ նաև ադրբեջանցիները համալսարանում ամբիոն ունեն, Բեռլինի համալսարանում հայերի ամբիոնը վերացավ, աջակցություն չկար։ Ես ժամանակին դիմեցի Սփյուռքի նախկին նախարարին, գիտության ու կրթության նախարարին, բայց ոչ մի աշխատանք չտարվեց, ու մենք հարյուր տարվա հայագիտությունը Գերմանիայի մայրաքաղաքում կորցրինք»։

Օրերս լրատվամիջոցներում տարածվեց տեղեկություն, թե Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Գերմանիան այլևս հավանություն չի տալիս Թուրքիային զենք մատակարարելուն։ Արտգործնախարարը դա պայմանավորել է Սիրիայում ու Լիբիայում թուրքական քաղաքականությամբ և նաև մասնավորեցրել, որ դա Գերմանիայի համար ընդունելի չէ։ Ժիրայր Քոչարյանն ասաց, որ այդ մասին տեղեկություն չունի, բայց նմանատիպ խոստումներ տարիների ընթացքում շատ են լսել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում