Էստոնիայի առողջապահության խորհուրդը հայտարարել է կորոնավիրուսի երկրորդ ալիքի սկսվելու մասին, հայտնում է Postimees պարբերականը՝ վկայակոչելով գործակալությանը:
Ակնկալվում է, որ կառավարությունը խստացնելու է կորոնավիրուսի դեմ ուղղված միջոցառումները օգոստոսի 6-ից: Դրանից առաջ վարչապետ Յուրի Ռատասը հայտնել էր, որ վարակի մակարդակը հասել է 2,6-ի, չնայած մեկ ամիս առաջ այն 1,0 էր:
Էստոնիայում 2091 մարդ վարակվել է կորոնավիրուսով, 63-ը մահացել են, 1937-ը վերականգնվել է: