Friday, 29 03 2024
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին

Առաջիկա մեր քաղաքական օրակարգի կարևոր հարցը պետք է դառնա ՍԴ թեկնածուների մերժումը

Այսօր հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը։

Վաղարշյանի թեկնածությունն Արմեն Սարգսյանն առաջադրում է արդեն երկրորդ անգամ, այն առաջին անգամ առաջադրվել և Ազգային ժողովի կողմից հավանության չէր արժանացել 2019թ. մայիսի 29-ին: Վաղարշյանի թեկնածության առաջադրումը հանրապետության նախագահը կատարել է ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրումների նպատակով ստեղծված խորհրդատվական աշխատանքային խմբի առաջարկած թեկնածուների շարքից՝ ցուցակում նրանց հերթականության կարգով:

Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատարանակազմության գործընթացը ֆորմալ առումով թևակոխեց հերթական փուլ՝ բոլոր սահմանադիր մարմինները՝ կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովն ու հանրապետության նախագահը առաջադրեցին իրենց թեկնածուներին։ Եվ այդ առաջադրումներով սահմանադիր երեք մարմիններն էլ հիմք ստեղծեցին սահմանադրական ճգնաժամի ոչ թե հաղթահարման, այլ ավելի խորացման համար, քանի որ առաջադրված երեք թեկնածուներն էլ, մեղմ ասած, խոցելի են, վերապահելի ու չեն համապատասխանում Սահմանադրական դատարանի դատավորին ներկայացվող պահանջներին առնվազն այն տրամաբանությամբ, որը դրված էր սահմանադրական ճգնաժամի հաղթահարման ողջ գործընթացի հիմքում։

Կառավարության կողմից առաջադրված Վահրամ Ավետիսյանը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի որդին է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված թեկնածուն նախկին իշխանությունների օրոք դատավորի կարիերա արած, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն է, հանրապետության նախագահն էլ ահա առաջադրում է սոսկ ակադեմիական շրջանակներում հայտնի, ըստ էության անդեմ մի թեկնածուի, որին Ազգային ժողովը մեկ անգամ արդեն մերժել է։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ սահմանադիր երեք մարմիններն էլ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել են միարժեքորեն մերժման ենթակա թեկնածուների։ Իսկ դա նշանակում է, որ տևական ժամանակ չի կազմավորվելու և չի գործելու նոր Սահմանադրական դատարան՝ դրանից բխող պետության համար բոլոր անցանկալի ու բացասական հետևանքներով։ Այս իրավիճակի, նման ցածր նշաձողերի համապատասխանող թեկնածուների առաջադրման գործընթացի հիմքը դրեց կառավարությունը՝ առաջադրելով միարժեքորեն մերժելի Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը։

Հաջորդիվ սահմանադիր մյուս մարմինները, հիմնվելով կառավարության կողմից արդեն իսկ անդառնալիորեն իջեցված ցածր նշաձողի վրա, առաջադրեցին ավելի կամ պակաս չափով մերժելի այդ թեկնածուներին։ Այսպիսով, սահմանադրական ճգնաժամը ոչ միայն չի հանգուցալուծվելու, այլև թևակոխելու է միանգամայն նոր՝ գուցե ավելի դժվար հաղթահարելի փուլ։ Այս խայտառակությունը, սակայն, պետք է կասեցնել, քանի որ մենք մեզ չենք կարող թույլ տալ, որպեսզի պետությունն ապրի սահմանադրական ճգնաժամերի պերմանենտ ռեժիմում։
Վստահ եմ, որ այս անթույլատրելի իրողությունները համարժեքորեն գնահատվում են նաև իմ բազմաթիվ գործընկեր պատգամավորների կողմից։

Ուստի ես առաջիկայում Ազգային ժողովում ձևավորելու եմ համախմբող որևէ ձևաչափ, խումբ կամ միավոր, որում կմիավորվեն սահմանադիր մարմինների կողմից առաջադրված երեք թեկնածուներին դեմ պատգամավորները, ինչպես նաև իրավական, իրավաբանական հանրությունների ներկայացուցիչները։ Այդ ձևաչափի շրջանակներում մենք կկազմակերպենք հանրային քննարկումներ, միջոցառումներ, բանավեճեր, որոնց ընթացքում հանրությանը կներկայացնենք բոլոր այն փաստարկներն ու հիմնավորումները, որոնք անընդունելի են դարձնում նշված երեք թեկնածուների ընտրությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։
Հայաստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամի խորքային պատճառն այն էր, որ ՍԴ-ն չուներ նվազագույն հանրային վստահություն և այդպիսով դարձել էր ոչ լեգիտիմ ինստիտուտ։ Նման թեկնածուների գործուղելով Սահմանադրական դատարան՝ մենք ոչ միայն չենք վերականգնի ՍԴ-ի նկատմամբ հանրային վստահությունը, այլև ավելի կխորացնենք լեգիտիմության ճգնաժամը։ Իսկ դա կնշանակի զրոյացնել բոլոր այն ջանքերն ու քայլերը, որոնք անցած երկու տարիներին գործադրվել են սահմանադրական ճգնաժամի հաղթահարման նպատակով։

Հետևաբար առաջիկա ժամանակահատվածի համար մեր քաղաքական օրակարգի կարևոր հարցը պետք է դառնա այս թեկնածուների մերժումը, իսկ հաջորդիվ՝ սահմանադիր մարմիններին պետք է պարտադրել ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել իրապես արժանի, բանիմաց, նվիրյալ ու անխոցելի թեկնածուների։

https://www.facebook.com/babajanyana/posts/3515680888462613?__tn__=K-R

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում