Լուրեր
Եթե Խունդկարյանը դառնա ՍԴ դատավոր, հետո նախագահ, նշանակում է քաղաքական պայմանավորվածություն է եղել
  • 18:30
  • 2020-08-04
  • Դիտումներ՝ *

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է դրել օրենսդրական նախագծերի փաթեթ, ըստ որի՝ նախատեսվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով։ Այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբան Նորայր Նորիկյանի հետ:

Այսպիսով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործերը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև ստեղծել մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 10 դատավորի թվակազմով։ Արդարադատության նախարարությունն ակնկալում է շահագրգիռ կողմերի լայն մասնակցություն՝ առաջարկությունների և դիտարկումների տեսքով:

  • Դիտումներ՝ *