Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վանեցյանի հայտարարությունից հետո կարծում եմ երեք նախագահները չեն արժեզրկի նախագահի ինստիտուտը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ առաջիկայում իշխանափոխության օրակարգի շուրջ հնարավոր են հանդիպումներ տարբեր ուժերի, այդ թվում և՝ ՀՀ նախկին երեք նախագահների հետ։ Առավելապես քննարկվեց Վանեցյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ քաղաքական համագործակցության ցանկությունը՝ նկատի առնելով նրա մասին Արթուր Վանեցյանի նախորդ հայտարարությունները, որոնցում նրան համարում է կոռուպցիոներ: Որքանով է հնարավոր Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համագործակցությունը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս և մի շարք այլ հարցերի անդրադարձան «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության համահիմնադիր Սուրեն Պետրոսյանը և վերլուծաբան Արեգ Քոչինյանը:

«Այն, որ Տեր-Պետրոսյանը կսպասի Վանեցյանի հետ հանդիպմանը և նրա հետ համագործակցությանը, ավելի շատ կոմիզմի ժանրից է,- նշեց Արեգ Քոչինյանը: -Թերևս ուշագրավ էր Վանեցյանի մտորումները համագործակցության մասին, նա ասաց, որ քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, և որ նախկին թշնամիներն այսօր կարող են դաշնակիցներ դառնալ: Վանեցյանի հայտարարությունը պետք է դիտարկել որպես շղարշ, նա առավելապես նկատի ունի համագործակցություն հենց Քոչարյանի հետ՝ նկատի ունենալով իր ստեղծած կուսակցության, ԲՀԿ-ի և Դաշնակցության հետ եռյակ դաշինք կազմելը, իսկ Քոչարյանը Վանեցյանի հետ կաշխատի միջնորդավորված՝ ՀՅԴ-ի միջոցով»:

Սուրեն Պետրոսյանի կարծիքով՝ նախագահները, լինելով ինստիտուցիոնալ մարդիկ, անկախ նրանից, լավ են կառավարել, թե ոչ, չեն արժեզրկի նախագահի ինստիտուտը՝ առնվազն ֆորմալ առումով. «Ֆորմալ համագործակցություն տեղի չի ունենա, հնարավոր է կուլիսային գործընթացներ լինեն»:

«Եթե Վանեցյանին դիտարկենք որպես ռացիոնալ խաղացող, ապա նա իշխանության համար վտանգ չի ներկայացնում, քանի որ չունի լեգիտիմության պաշար, սակայն իռացիոնալ դաշտում նա կարող է վտանգ ներկայացնել, քանի որ տիրապետում է պետական գաղտնիքների»,- նշեց Արեգ Քոչինյանը՝ հավելելով, որ իրավապահ մարմիններն անելիք կունենան, երբ որ նա նախկին ԱԱԾ պարտավորություններից դուրս գործողությունների կանցնի, քանի որ դա արդեն կդիտվի ոչ թե որպես քաղաքական պայքար, այլ գործողություններ պետության դեմ:

Սուրեն Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ իշխանության համար ամենամեծ վտանգը հենց իշխանական թիմն է:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում