ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զորքերը Մերձավոր Արևելք ուղարկելու և այդ տարածաշրջանում հակամարտություններին միջամտելու՝ Վաշինգտոնի որոշումը համարել է մեծագույն սխալը երկրի պատմության մեջ: Այդ մասին Միացյալ Նահանգների ղեկավարը հայտնել է օգոստոսի 3-ին Axios պորտալում հրապարակված հարցազրույցում:
«(Զորքերը) Մերձավոր Արևելք ուղարկելու և Մերձավոր Արևելքում (հակամարտությունների մեջ) ներքաշվելու որոշումը եղել է մեծագույն սխալը մեր երկրի պատմության մեջ: Դա իմ տեսակետն է»,- ասել է նա:
Ավելի վաղ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է դադարեցնել «անվերջանալի պատերազմների» քաղաքականությունը և ձգտել գործընկերային հարաբերություններ հաստատել աշխարհի երկրների հետ մրցակցության փոխարեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: