Լուրեր
Դատավորների համայնքին հնարավորություն տրվեց ինքնամաքրվել, բայց վերջին ժողովն այլ բան ցույց տվեց. Արման Կուրեխյան

Տավուշի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Կուրեխյանը Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է որպես ՍԴ դատավորի թեկնածու: Դատավորների ընդհանուր ժողովում քվեարկությանը մասնակցել է 194 դատավոր, Արման Կուրեխյանը ստացել է 38 ձայն:

«38 ձայնը այնքան էլ փոքր թիվ չէր՝ հաշվի առնելով, թե ով էր իմ մրցակիցը, ինձ հետ մրցակցում էր Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը»,- նշեց Արման Կուրեխյանը:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ հասարակությունը սպասում է ՍԴ դատավորի որակապես այլ թեկնածուներ: «Մեր մեջ դժվար թե սրբեր գտնվեն, բայց կան մարդիկ, ովքեր լավ են կատարում իրենց աշխատանքը»,- ընդգծեց ՍԴ դատավորի թեկնածուն:

Արման Կուրեխյանը նաև հավելեց, որ դատավորների համայնքին հնարավորություն տրվեց ինքնամաքրվել, բայց վերջին ժողովն այլ բան ցույց տվեց:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *