Tuesday, 16 04 2024
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք

2020-ը ՀՀ-ն կփակի 4% տնտեսական անկմամբ. ինչո՞վ է պայմանավորված ԿԲ լավատեսությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Արմեն Քթոյանը:

https://factor.am/wp-content/uploads/2020/05/99425394_237629210998342_9212821144749473792_n.jpg

– Պարոն Քթոյան, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերահաստատեց, որ 2020-ը Հայաստանը կփակի 4 տոկոս տնտեսական անկմամբ: Մինչդեռ բազմաթիվ տնտեսագետներ չեն բացառում, որ տարին գուցե ամփոփենք ընդհուպ երկնիշ տնտեսական անկումով՝ հաշվի առնելով առկա ճգնաժամը և հետագա անորոշ վիճակը: Հետևաբար, ըստ Ձեզ, ինչպե՞ս է ԿԲ-ն այսպիսի համեստ ցուցանիշ կանխատեսում, ինչո՞վ է պայմանավորված այս լավատեսությունը:

– Չեմ կարծում, թե 4 տոկոս անկման կանխատեսումը ավելորդ կամ ընդհանրապես լավատեսություն կարելի է համարել։ Համենայնդեպս, ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած հունիս ամսվա տնտեսական ակտիվության նախնական օպերատիվ տվյալները նման գնահատականի որոշ հիմք են ապահովում։ Օրինակ՝ ծառայությունների (առանց առևտրի) ոլորտում 2020-ի հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 6,4% նվազում, իսկ հունիսին 2019-ի հունիսի նկատմամբ նվազումը 15,9% է, այն դեպքում, երբ մայիսին մայիսի համեմատ անկումը մոտ 20% էր։

Նույն կերպ, առևտրի շրջանառությունը 2020-ի հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատությամբ, նվազել է 12,4%-ով, իսկ մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատությամբ, անկումը 18,4% էր, իսկ ապրիլին՝ 30 տոկոսից ավելի։

Շինարարության ոլորտում հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատությամբ արձանագրվել է 23,3% անկում, մայիսին, մայիսի համեմատ, անկումը եղել է 27%, ապրիլին, ապրիլի համեմատ, 51% անկում է գրանցվել։

Արտահանումը մարտ և ապրիլ ամիսներին, 2019-ի նույն ամիսների համեմատությամբ, նվազել է մինչև 30 տոկոսով, մայիսին արդեն նվազումը 2019-ի մայիսի համեմատ 8,4% էր, իսկ հունիսի մակարդակն արդեն գրեթե հավասարվել է 2019-ի հունիսի ցուցանիշին։

Նշված ցուցանիշները վկայում են, որ համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով տնտեսական ակտիվության անկումը, որի առավելագույն մակարդակն արձանագրվել է մարտ-ապրիլ ամիսներին, մայիսից սկսած որոշ վերականգնում է գրանցում, որն ավելի ամուր դրսևորում է ստացել հունիսին։

Ի վերջո, նախկինում էլ առիթ եղել է նշելու, որ ներկայիս ճգնաժամը յուրահատուկ է, դրա հիմքում առողջապահական խնդրով պայմանավորված սահմանափակումներն ու տնտեսական ակտիվության խաթարումն է։ Առողջապահական խնդրի կարգավորմամբ, համավարակի կառավարելիության մեծացմանը զուգահեռ, տնտեսական ակտիվությունը աստիճանաբար կվերականգնվի։ Այս ամենն, իհարկե, ժամանակ ու նաև լրացուցիչ ջանքեր է պահանջում, հատկապես կառավարության կողմից, անկումը պակաս ցավոտ դարձնելու, անդառնալի կորուստները նվազագույնի հասցնելու համար։

– ԿԲ նախագահը հայտարարեց նաև, որ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 4,5 տոկոս: Այստեղ, սակայն, Մարտին Գալստյանը մտահոգվելու առիթ չտեսավ՝ նշելով, թե ընթացիկ տարում ԿԲ-ն արդեն իսկ մեկ տոկոսային կետով նվազեցրել է տոկոսադրույքը, ինչը նպաստել է, որպեսզի բանկերի տոկոսադրույքները չավելանան այնքանով, որքանով դրանք կարող էին ավելանալ, եթե ԿԲ-ն, օրինակ, այս քայլին չգնար: Դուք, նախ՝ որքանո՞վ եք համամիտ Գալստյանի այս պնդման հետ, և, բացի դրանից՝ ճգնաժամային այս իրավիճակում, իրականում, արդյոք նորմա՞լ է բանկերի տոկոսադրույքների չիջնելը:

– Բանկային տոկոսադրույքները ձևավորվում են մեծ թվով գործոնների ազդեցությամբ, որոնցից է, օրինակ, երկրի ռիսկը։ Կամայական ճգնաժամը նոր ռիսկեր է բերում իր հետ, և դրա պայմաններում երկրի ռիսկը որևէ կերպ չի կարող նվազել, այն կարող է միայն ավելանալ։ Կառավարության և ԿԲ ջանքերը պետք է ուղղված լինեն հենց այդ ռիսկերը կառավարելիության տիրույթում պահելու, ավելացումը թույլ չտալու համար։ Իսկ նվազման մասին կարելի է խոսել համավարակով պայմանավորված ճգնաժամի լիարժեք հաղթահարման պայմաններում միայն։

Բանկային վարկի տոկոսադրույքը կախված է նաև ավանդի տոկոսադրույքի մեծությունից։ Ճգնաժամային պայմաններում ավանդատուները ձգտում են նվազեցնել իրենց ռիսկերը, և հաճախ առաջին արձագանքը բանկից ավանդը հանելն է։ Սա բանկային համակարգի համար լրացուցիչ ռիսկեր է ստեղծում, և ֆինանսական համակարգի կայունությունն ապահովելու համար անհրաժեշտ նոր ավանդների ներգրավումը հնարավոր է դիտվում ավանդային տոկոսի բարձրացմամբ։ Այս իրավիճակում վարկային տոկոսի նվազման ռեսուրս պարզապես չկա։ Վարկային տոկոսի նվազում ակնկալելուց առաջ պետք է պատասխանենք այն հարցին, թե արդյո՞ք պատրաստ ենք ճգնաժամային իրավիճակում ավելի ցածր տոկոսով ավանդ տեղաբաշխել բանկում։

Ինչ վերաբերում է վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելուն, ապա այն չի կարող անվերջ նվազել, ապագայում հնարավոր բացասական զարգացումներին հակազդելու համար պետք է ռեսուրս թողնել։ Բացի դրանից՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նոր նվազեցումը գնաճային լրացուցիչ ճնշումներ կարող է ստեղծել, իսկ գնաճի զսպումը ԿԲ առաջնային խնդիր է։ Պետք է նաև նկատի ունենալ, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՀՀ-ում տնտեսական ակտիվության վրա ունի սահմանափակ ազդեցություն, համենայնդեպս՝ ոչ այն չափով, որքանով որ այն կարող է ազդել տնտեսական ակտիվության վրա, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ում, Գերմանիայում կամ այլ զարգացած դրամավարկային համակարգ ունեցող երկրում։ Այդ իսկ պատճառով չպետք է ակնկալել, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետագա նվազեցումը վճռորոշ ազդեցություն կարող է թողնել բանկային համակարգում տոկոսադրույքների նվազեցման կամ ընդհանրապես համավարակի տնտեսական բացասական հետևանքների արդյունավետ հաղթահարման գործում։

– Ինչ վերաբերում է դրամի արժեզրկման ռիսկին, ապա, ըստ ԿԲ նախագահի՝ որևէ բան բացառել չի կարելի՝ ո՛չ արժեզրկում, ո՛չ էլ արժևորում, որովհետև դա կորոշեն շուկայական ուժերը:

Այսուհանդերձ, ո՞րն է դրամի նկատմամբ ճիշտ քաղաքականությունը՝ այն պայմաններում, որում այժմ գտնվում ենք: Ինչպե՞ս է պետք վարվել:

– Այն իրավիճակը, որում գտնվում ենք, դեռևս բնութագրվում է անորոշության բարձր մակարդակով։ Հետևաբար՝ դժվար է որոշել մի ունիվերսալ, ճշգրիտ քաղաքականություն, որը թիրախային կլինի առաջիկա ամիսների, եռամսյակների կամ 2-3 տարիների համար։ Ընդհանրապես, ճգնաժամային իրավիճակում կարևոր է տնտեսական համակարգի կայունության ապահովումը։ Այս տեսանկյունից, արժութային քաղաքականությունը պետք է հիմնվի հենց այդ թիրախի պահպանման վրա։ Ճգնաժամի պայմաններում կարող են ի հայտ գալ գործոններ, որոնք փոխարժեքի վրա կազդեն ինչպես նվազման, այնպես էլ աճի ուղղությամբ։ ԿԲ խնդիրը այս իրավիճակում շուկայի զարգացումներին օպերատիվ կերպով հետևելն ու անհրաժեշտության դեպքում արագ արձագանքելն է։ Այսինքն՝ տվյալ դեպքում ճիշտ կարելի է համարել այն քաղաքականությունը, որը նպաստում է տնտեսական և ֆինանսական համակարգերի կայունության ապահովմանը։

Մյուս կողմից, երկարաժամկետ հատվածում, ավելի հանգիստ տնտեսական պայմաններում, կարելի է վերադառնալ այն հարցին՝ դրամի փոխարժեքի նվազմա՞ն, թե՞ աճի տարբերակն է մեզ ավելի ձեռնտու, և քննարկել այդ ուղղությամբ շարժվելու նպատակահարմարությունը։

– Պարոն Քթոյան, իսկ ընդհանրապես կառավարությունն իր գործունեությամբ տնտեսության վերականգնման նախադրյալներ ստեղծո՞ւմ է արդյոք:

– Կառավարության մինչճգնաժամային գործողություններն ուղղված էին տնտեսության ինստիտուցիոնալ զարգացմանը, ենթակառուցվածքային հզորացմանը, բյուջետային արդյունավետության բարձրացմանը, մրցակցության խթանմանը, ներդրումային և գործարար միջավայրի բարելավմանը։ Սրանք տնտեսության զարգացման, տնտեսության գլոբալ մրցունակության բարձրացման ավանդական դարձած քաղաքականություններ և միջոցառումներ են։ Դրանք կենսունակ են նաև համավարակով պայմանավորված ճգնաժամի հետևանքների հաղթահարման տեսանկյունից։ Պետք է միայն դրանք լրացնել որոշ ոչ ստանդարտ, ճկուն գործիքներով, որոնք բխում են ներկա ճգնաժամի առանձնահատկություններից, օրինակ, արտահանման խթանման համար լոգիստիկական խնդիրների լուծում, նոր շուկաների մուտքի խթանում, գյուղատնտեսական արտադրության արդյունավետության բարձրացման խթանում, ներքին զբոսաշրջության խթանում, խոցելի ոլորտներին աջակցության ընդլայնում և այլն։ Պետք է փաստել, որ ճգնաժամի հետևանքների հաղթահարման միջնաժամկետ ռազմավարությունը կառավարությունը, ըստ ամենայնի, նախատեսում է կառուցել հենց այս ու նման միջոցառումների հենքի վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում