Friday, 19 04 2024
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց

Տավուշը ուժեղ հարված է հասցրել Ալիևի ու Էրդողանի իմիջին, զորավարժությունները նրանց դեմքը փրկելու համար են

Թուրք-ադրբեջանական համատեղ լայնամասշտաբ զորավարժությունները, որ մեկնարկեցին հուլիսի 29-ին և կշարունակվեն մինչև օգոստոսի 10-ը Ադրբեջանի Հանրապետության մի շարք շրջաններում, այդ թվում՝ Նախիջևանի տարածքում, շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում: Օգոստոսի 2-ին հաղորդագրություն տարածվեց և այնուհետև հերքվեց, որ իբրև թե թուրքական կործանիչները մոտեցել են Հայաստանի սահմանին, որն ադրբեջանական լրատվամիջոցներում ներկայացվել է «Սենսացիոն լուր» վերտառության տակ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը և քաղաքական գիտության հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն, քաղաքագետ Բենիամին Պողոսյանը:

Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն ուռճացնելու միտում է նկատվում: «Պատահական չէ, որ դրանք տեղի ունեցան տավուշյան լարվածության ֆոնին և կարևոր քարոզչական նպատակներ են հետապնդում… Տարբեր գործոններ ցույց են տալիս, որ Ալիևն իր ժողովրդի աչքին թոզ փչելու համար տարբեր գործիքներ է կիրառում: Թուրքիան այսպես թե այնպես սպառնալիք է Հայաստանի համար, բայց այն, որ Թուրքիան ուղղակի միջամտություն կունենա ռազմական գործողությունների վրա և զորքեր կբերի Հայաստան, դա ուռճացված մտավախություն է: Թուրքիան միշտ էլ ընդգծված աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, բայց խելքը չի թռցնի և ուղղակի միջամտություն չի ցուցաբերի՝ հասկանալով, թե դա տարածաշրջանում ինչերի կբերի»:

Բենիամին Պողոսյանի դիտարկմամբ՝ նման զորավարժություններ բազմիցս եղել են և նախորդ զորավարժությունների համեմատ դժվար թե էական տարբերություններ լինեն. «Ինչ վերաբերում է անհանգստությանը, քանի որ զորավարժությունները սկսեցին տավուշյան էսկալացիայից 17 օր անց, հասկանալի է, որ պետք է մտահոգություն առաջանար, սակայն չեմ կարծում, որ գործ ունենք արտառոց երևույթի հետ»:

Հայկ Գաբրիելյանը, անդրադառնալով ինքնաթիռային միջադեպին, նշեց, որ անտեղի խուճապ տարածելու միտում կա. « Բայց չեմ կարծում, թե Թուրքիան պատրաստ է հատելու մեր օդային տիրույթը, քանի որ, թերևս, բավականին լավ է սերտել 2012թ. դեպքը, երբ որ թուրքական կործանիչը մուտք գործեց Սիրիայի օդային տիրույթ և խփվեց, Թուրքիայնին ոչինչ չէր մնում, քան հոխորտալը և ՆԱՏՕ-ի օգնությանը դիմելը»:

Հայկ Գաբրիելյանի դիտարկմամբ՝ տավուշյան միջադեպը շատ ուժեղ հարված է հասցրել թե՛ Էրդողանի, թե՛ Ալիևի իմիջին, և այս զորավարժությունները նրանց դեմքը փրկելու համար են:

Ռուսաստանն էլ միաժամանակ զորավարժություններ է անցկացնում Հարավային Կովկասում: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Տաթևիկ Հայրապետյանը նշեց. «Գործ ունենք տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահերի հետ, ռուս-թուրքական հակամարտությունն ազդում է նաև մեր երկրի վրա, և Թուրքիան Հարավային Կովկասը պահում է որպես խաղաքարտ, նա դերակատարում ունենալու, խաղացող լինելու ակնհայտ հավակնություններ է ներկայացնում, բայց միևնույն ժամանակ Թուրքիան գնալով ավելի է վաստակում տարածաշրջանում ագրեսորի իմիջը, և Ռուսաստանը էլ ավելի զգոն է դառնում և ցույց է տալիս, որ տարածաշրջանում որևէ ոտնձգություն թույլ չի տալու»:

Բենիամին Պողոսյանի խոսքով՝ քանի դեռ Հարավային Կովկասում թիվ մեկ խաղացողը Ռուսաստանն է, և քաի դեռ Հայաստանը գտնվում է նրա ազդեցության գոտում, հասկանալի է, որ Թուրքիան ուղղակի Հայաստանի վրա չի հարձակվի. «…Իսկ Ղարաբաղի հարցով հնարավոր է տեղի ունենա Թուրքիա-Ռուսաստան համագործակցություն…»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում