Wednesday, 24 04 2024
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը

ՀՀԿ-ական քաղաքապետը չի կարող աշխատել իր քաղաքական ուժին ոչ հարիր ոճով. Լոռու մարզպետ

Վանաձորի ճարտարապետական տեսքի աղճատման հարցում Վանաձորի համայնքապետն իր անբեկանելի ներդրումն ունի: Դա են վկայում քաղաքի այսօրվա տեսքն ու նաեւ վերջին երկու տարիների ընթացքում Լոռու մարզպետարանի կողմից Վանաձորի համայքապետին ուղղված բազմաթիվ գրություններն ու քննարկումներն այս թեմայով՝ հորդորով՝ կասեցնել ապօրինաշինությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Կառուցողական ու գործընկերային հարաբերությունների դաշտը, սակայն, Վանաձորի համայնքապետի համար այդպես էլ մնաց անհասանելի: Ու դա, թերևս, ինչ-որ տեղ հասկանալի է. ՀՀԿ-ական քաղաքապետը չի կարող աշխատել այլ՝ իր քաղաքական ուժին ոչ հարիր ոճով: Իսկ մլավոցներ ու հաչոցներ պարունակող շարմազանովական՝ տիպիկ հանրապետականի ոճով գրառումներն առաջարկում եմ ուղղել իր քաղաքական հայրերին:

Արդյունքում, այսօր Հայաստանի բոլոր համայնքները ապօրինաշինությունների օրինականացման վանաձորյան հանճարեղ մեխանիզմն ընդօրինակելու լիարժեք շանս ունեն. այստեղ սկզբնական փուլում ապօրինաշինությունների հիմքերը նախ չեն նկատվում համայնքապետարանի կողմից, ապա՝ որևէ հանրային բողոք մարելու դեպքում, սահուն ու արագ տեմպերով հասցվում են ավարտին ու ներքին պայմանավորվածությունների արդյունքում համայնքապետարանը շատ արագ օրինականացնում է ապօրինի շինությունը:

Սա է ՀՀԿ-ական համայնքապետի գործելաոճը, ով համայնքի գործարարներին գործընկերային դաշտ բերելու ու համայնքային զարգացմանն ու բարեկարգմանն ուղղված քայլեր ձեռնարկելու փոխարեն զբաղված է միմիայն քաղաքը բաժին-բաժին անելու առուծախով, ինչն իր մեջ ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

2021թ.-ին կայանալիք ՏԻՄ ընտրություւններին ընդառաջ վերարտադրվելու բոլոր շանսերն սպառած համայնքապետը համայնքի խնդիրները լուծելու փոխարեն քաղաքը հատվածաբար բաշխելով ու Երևաններում փրկօղակ փնտրելով, փորձում է հանդես գալ լավություն անող լավ տղայի կերպարում:

Ու եթե համայնքապետի մեսիջները օդում պտտվող լուրերի ու չար լեզուների խոսակցությունների մակարդակում է, ապա այս դեպքում ամեն ինչ հստակ է ու փաստարկված:

Վանաձորի Լազյան 45-ում՝ հենց միայն մեկ հասցեում տեղ գտած ապօրինաշինության հետ կապված գրությունները մարզպետարանում արդեն հատորյակի վերածվելու միտում ունի: Դեռևս 2019-ի նոյեմբերից սկսված գրագրությունը՝ հորդորով՝ կանգնեցնել այդտեղ տեղի ունեցող ապօրինաշինությունները ու պահպանել համայնքի բնակիչների շահերը, այդպես էլ վերջնական արդյունքի չի հանգեցրել: 9-10 ամիս տևած այս թղթաշրջանառությունը մինչ օրս էլ համայնքապետը շարունակում է ձգձգել, մշտապես տալով ոչինչ չասող պատասխաններ, իսկ հեռախոսային զրույցների ընթացքում ստել է` խոստումները շարունակաբար չպահպանելով:

Սա ընդամենը մեկ դեպքի օրինակով: Եվ այս ամենը հանգեցնում է մի իրավիճակի, երբ բանակցային ու գործընկերային բոլոր հնարավորությւնները սպառված են, իսկ խնդիրը օր առաջ լուծման կարիք ունի:

Եվ արդեն հանրային հարթակում հորդորում եմ Լազյան 45-ի 10 ամիս ձգած խնդիրը վերջապես փորձել լուծել 10-օրյա ժամկետում: Հատկապես, որ մենք բազմաթիվ ապօրինաշինությունների հետ կապված հարցեր ենք առաջ քաշելու առաջիկայում:

Անհասկանալի պայմանավորվածությունների ու քաղաքական առքուվաճառքների արդյունքում ընտրված հանրապետական համայնքապետը պետք է մինչ այժմ ընկալած լիներ, որ հանրության մեծամասնության աջակցությամբ իշխանության եկած լեգիտիմ քաղաքական ուժի՝ կառավարության ներկայացուցչի հետ խոսելիս նվազագույնը չի օգտագործելու իր նախկին քաղաքական հայրերի լեքսիկոնը:

Քանզի շատ հնարավոր է, որ համայնքապետը, նման անկարողունակ ու անպատասխանատու գործելաոճի արդյունքում հայտնվի այն նույն տեղում, որտեղ իր ՀՀԿ-ական նախկիններն են: Եվ չի բացառվում, որ դա տեղի ունենա շատ ավելի վաղ, քան թվում է:

Հ.Գ. Տարակարծությունների տեղիք չտալու համար ասեմ, որ ես, որպես Լոռու մարզպետ, ողջունում եմ մարզում արվող ցանկացած՝ մեծ թե փոքր ներդրում և պատրաստ եմ աջակցել բոլոր ներդողներին: Այդ փոխգործակցությունը, սակայն, պետք է լինի հանրային ու համայնքային շահի համատեքստում, որտեղ շահողը պետք է լինի մարզը, համայնքը, համայնքի բնակիչը»,-գրել է մարզպետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում