Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հայկական բանակը միացրել է՝ ժամանակը գնաց

Հետհեղափոխական Հայաստանում քաղաքական արդիականացման խնդիրները ոչ մի րոպե չեն կորցրել արդիականությունը և ավելին, ժամանակի ընթացքում դարձել են առավել քան արդիական, այն բանից հետո, երբ հայաստանյան ներքաղաքական համարվող կյանքում աստիճանաբար բյուրեղացել է դիմակայությունը նոր իրավիճակի և նախկին համակարգի միջև: Դա, ըստ էության, հակառակ է շրջել քաղաքական զարգացման սլաքը՝ ընդգծելով նաև Հայաստանի քաղաքական դասի անհամարժեքությունը պետական, ազգային խնդիրների նկատմամբ՝ ցույց տալով, որ այդ դասի վերաբերմունքը չի անցնում այն կողմ ընդամենը հռչակագրային բնութագրերից և ազգային-հայրենասիրական կենաց հիշեցնող ճառերից: Տավուշի սահմանագոտում զարգացումներն այդ իմաստով հերթական լակմուսի թուղթը դարձան, միաժամանակ, սակայն, հանրությանը տալով թերևս քաղաքական չափումների աննախադեպ մի մեկնակետ: Ակնառու է, որ առաջիկա ժամանակահատվածում թե՛ ռեգիոնալ, թե՛ Հայաստանի ներքին զարգացումներն էապես ազդված են լինելու ռուս-թուրքական հարաբերությունների ճշգրտման գործընթացից, որին հետևելու են, թերևս, նաև աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները: Հայաստանի քաղաքական դասը իրավունք չունի լինել այդ գործընթացում հետևողի դերում, քանի որ խոսքը վերաբերում է անմիջականորեն Հայաստանի ճակատագրին և անվտանգային միջավայրին: Մյուս կողմից, իսկ ինչ անել: Այստեղ է, որ Տավուշը իսկապես լրջագույն մեկնակետ ու ինդիկատոր է:

Բանն այն է, որ Հայաստանի նվազագույն անելիքը հայկական իրավունքների հարցն օրակարգ բերելն է, և այստեղ, որքան էլ տարօրինակ չհնչի, պատասխանատվություն ու անելիք ունեն բոլոր քաղաքական ուժերն ու այդպիսի ուժ լինելու հավակնորդները: Ավելին, այստեղ, ըստ էության, ձևավորվում է Հայաստանի համար առնվազն միջնաժամկետ ապագայի համար քաղաքական կարևորագույն մի չափորոշիչ՝ վերաբերմունքը ռուս-թուրքական 1920 թվականի պայմանագրերին, վերաբերմունքը հայկական պատմա-քաղաքական իրավունքներին, որոնք ոտնահարվել են ցեղասպանության տարիներին, հայկական հարցի իրավա-պայմանագրային ասպեկտի վերաբերյալ դիրքորոշումների ճշգրտումն ու որպես քաղաքական ուժ ձևակերպումը: Ընդ որում, այստեղ չկա որևէ նշանակություն, թե գաղափարական ինչ ուղղվածության կամ հենքի վրա է տվյալ քաղաքական ուժը՝ ազգային է, հեղափոխական է, պահպանողական է, ազատական է, թե այլ: Խոսքը տվյալ պարագայում ամենևին գաղափարական որևէ ուղղվածությունից բխող չափորոշչի մասին չէ, այլ հայկական պետականության համար առանցքային, ողնաշարային նշանակություն ունեցող հարցի, ըստ այդմ դրանով է նաև, որ հասարակությունը պետք է գնահատի Հայաստանի ներքաղաքական կյանքի մասնակիցներից որևէ մեկի համարժեքությունը քաղաքականությանն ընդհանրապես:

Տավուշում հայկական բանակը, ըստ էության, միացրել է դրա չափման ժամանակը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում