Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 3-ին ստորագրել է հետևյալ օրենքներն ու օրենքների փաթեթները․
- «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը,
- «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը,
- Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքը,
- «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը: