Լուրեր
Քոչարյանը թող չանհանգստանա, եթե որևէ հակաիրավական բան ենք անում, մի օր էլ մենք ենք պատասխան տալու

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպում ունեցել են կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածուի հետ, իսկ Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածուի հետ դեռ հանդիպում չենք ունեցել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:

«Վերջնական որոշում մեր խմբակցությունը դեռ չունի, որոշում կայացնելու համար դեռ ժամանակ ունենք: Եթե իմ կարծիքն եք հարցնում, ապա ես կարծում եմ, որ այո, վերջապես ազատագրված Սահմանադրական դատարանը և ՀՀ քաղաքացիներն ունեն իրավունք ունենալու թեկնածու և դատավոր, որի անձի շուրջ չի լինի որևէ քննարկում: Այսինքն իմ անձնական կարծիքով մենք պետք է ունենանք այնպիսի թեկնածուներ, որոնց հետ կոնսենսուս կլինի և շատ ավելի լավ կլինի, որ այդ մարդու մասին ոչ ոք ոչինչ լսած չլինի»,-ասաց նա:

  • Դիտումներ՝ *