Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Դատավորների ընդհանուր ժողովում ընտրությունները անցել են կեղծիքներո՞վ. փաստաբանի հարցադրմանը դեռևս որևէ արձագանք չկա

Հուլիսի 31-ին դռնփակ կարգով անցկացվեց Դատավորների ընդհանուր ժողովը: Այն ավարտվեց բավական ուշ, փակ, գաղտնի քվեարկությամբ դատավորներն ընտրեցին ՍԴ անդամ դատավորի՝ իրենց թեկնածուին, ԲԴԽ դատավոր անդամի, ինչպես նաև ԲԴԽ հանձնաժողովների անդամների:

Լրատվամիջոցներն արդեն հրապարկել են դատավորների կատարած ընտրությունների նախնական արդյունքները:

Դատավորների ընդհանուր ժողովի ու անցկացված ընտրությունների հաջորդ օրը փաստաբան Գևորգ Գյոզալյանն իր ֆեյսբուքյան էջում կատարեց աղմկահարույց գրառում, որը անմիջապես շրջանառվեց լրատվամիջոցներում:

Գրառման մեջ ասված է.«Հարգելի սիրելիներս, արդյո՞ք ճիշտ է այն լուրերը, որ երեկ դատավորների ընդհանուր ժողովում տեղի ունեցած ընտրությունները անցել են ԿԵՂԾԻՔՆԵՐՈՎ, մասնավորապես ընտրող դատավորների և քվեատուփերում առկա քվեաթերթիկների միջև եղել է տարբերություն (քվեաթերթիկները շատ են եղել): Եթե դա այդպես է, ապա իմ սիրելի ԲԴԽ անդամներ ինչպե՞ս դա կբացատրեք: Ինչո՞ւ մինչ այս պահը քվեարկության արդյունքները տեղադրված չեն դատական համակարգի պաշտոնական կայքում:

Եթե պարզվեց, որ դատական համակարգի ընտրությունները անցել են կեղծիքով, ապա պատրաստ եմ ստանձնել յուրաքանչյուր այն դատավորի (ների) շահերի պաշտպանությունը, ովքեր կցանկանան դուրս գալ նախկին տրամաբանության շրջանակներից և օր առաջ առողջացնել իրենց իսկ համակարգը»:

Այս գրառման վերաբերյալ մեր զրույցում փաստաբան Գևորգ Գյոզալյանը հայտնեց. «Խնդիրը իմ կողմից բարձրացված է հարցականի՛ տեսքով: Ես փորձում եմ համապատասխան ապացույցները ձեռք բերել: Այսօր համապատասխան պաշտոնական հարցում եմ կատարում Դատական Դեպարտամենտին, որպեսզի գրառմանս մեջ բարձրացված հարցերի պատասխանները ստանամ: Ակնհայտ է, որ բարձրացված հարցերը՝ որպես մտահոգություն, արտահայտվել են այն մարդկանց  կողմից, ովքեր մասնակցել են Դատավորների ընդհանուր ժողովին: Ես նրանցից եմ լսել, բայց դա, իհարկե, դեռ բավարար չէ՝ միանշանակ պնդելու համար, թե կեղծիքներ են տեղի ունեցել: Սակայն եթե պարզվի, որ իրականում, օրինակ, քվեաթերթիկներն ավելի շատ են եղել, քան ժողովին մասնակցելու համար գրանցված դատավորները, ապա կարող ենք միանշանակ պնդել, որ կեղծիքներ եղել են: Քանի դեռ չունենք Դատական դեպարտամենտի  պատասխանը՝ արդյո՞ք քվեաթերթիկների ու գրանցված դատավորների թվերը համապատասխանել են իրար, նման միանշանակ պնդում անելը վաղ է: Պաշտոնական հարցումը ես  կատարում եմ, չնայած ֆեյսբուքյան գրառումն էլ բավարար էր, որպեսզի այս օրերի ընթացքում որևէ կերպ արձագանքեին: Բայց դեռևս բացարձակ որևէ ծպտուն, որևէ արձագանք չկա: Այսօր ես պաշտոնապես հարցումը մուտք եմ անում Դեպարտամենտ ու կսպասեմ իրենց պատասխանին»:

Հարցին՝ ֆեյսբուքյան էջում կատարված գրառմանը որևէ կոնկրետ դատավորի կողմից արձագանք եղե՞լ է արդյոք՝ Գևորգ Գյոզալյանը պատասխանեց. «Ընդհանուր՝  դատավորների՝ առնվազն  մի մասը մտահոգված է, նրանք շատ լավ հասկանում են, որ սա անթույլատրելի երևույթ է դատական համակարգում: Բայց կոնկրետ դատավորների կողմից արձագանք դեռևս չկա»:

Իր գրառման մեջ Գևորգ Գյոզալյանը նշել էր. «Պատրաստ եմ ստանձնել յուրաքանչյուր այն դատավորի (ների) շահերի պաշտպանությունը, ովքեր կցանկանան դուրս գալ նախկին տրամաբանության շրջանակներից»: Ո՞րն է փաստաբանի կարծիքով «նախկին տրամաբանությունը», որը պետք է հաղթահարվի դատական համակարգում՝ այն օր առաջ առողջացնելու մտայնությամբ:

Գևորգ Գյոզալյանն ասաց. «Նախկին տրամաբանությունը դատավորների լռակյացությունն է: Եթե անիրավություն էր տեղի ունենում, նախկին տրամաբանությունը հետևյալն էր՝ եկեք որևէ մեկս չխոսենք, միևնույն է՝ որևէ բան չի փոխվելու: Բայց այս «տրամաբանությունն» ընդունելի տարբերակ էր նախկին իշխանությունների օրոք… Այն ժամանակ, կհիշեք, մենք՝ փաստաբաններով, մի քանի ցույցեր արեցինք դատական համակարգում տեղի ունեցողի վերաբերյալ, շեշտադրումներ արեցինք, այն ժամանակվա իշխանությունների ուշադրությունը հրավիրեցինք սխալ գործընթացների վրա, բայց որևէ մեկը փաստաբանների բարձրացրած հարցերին ուշադրություն չդարձրեց: Հենց այդտեղ գործում էր հին տրամաբանությունը.  դատավորներն ասում էին՝ միևնույն է՝ ինչ էլ անենք, ոչ մի բան չի փոխվելու: Այսօր իրավիճակն այլ է: Այսօրվա իշխանությունները կարծես հակված են դատական համակարգում առկա խնդիրները լուծելու: Եվ իմ կոչը դրան է ուղղված, երբ դատավորներին ասում եմ՝ նախկին տրամաբանությունից դո՛ւրս եկեք: Հնարավոր է, որ բարձրացվող հարցին ուշադրություն դարձվի իշխանությունների կողմից և լուծում գտնվի: Սա է առողջացման միակ ճանապարհը: Թե չէ միայն շենքեր կառուցելով, սեմինարների գնալով, աշխատավարձ բարձրացնելով՝ այդ համակարգում ոչինչ չի փոխվի»:

Այսինքն՝ փաստաբանի կարծիքով դատական համակարգում ոչ միայն վեթինգի անցկացումն է կարևոր, այլև հենց համակարգի ներսում առկա տրամաբանության փոփոխությո՞ւնը:

Գևորգ Գյոզալյանը հաստատեց.  «Այո, միանշանակ: Եթե նրանք դատավորներ են, ելնում են իրավունքից, ապա այդ մտածողությունը՝ «միևնույն է՝ ոչինչ չի փոխվի», այդ լռակյացությունը, պետք է դուրս գան, դատավորները պետք է իրենց տեր զգան այն իշխանության, որը որ ունեն Սահմանադրությամբ, և որը հավասար է, չի զիջում ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր իշխանություններին: Եթե դատավորներն իրենց այդ բարձր նիշը չվերցնեն, հաստատ ինչ-որ մեկն է գալու և այդ նիշը վերցնի: Իսկ այդ նիշը վերցնելու համար դատավորները պետք է պայքարեն համակարգում առկա անարդարությունների դեմ: Եթե չեն պայքարում, ոչնչով չեն տարբերվում նախկին փիլիսոփայությամբ գործողներից՝ թե՝ միևնույն է՝ ոչ մի բան չի փոխվելու»:

Դատական համակարգի առողջացման հարցում փաստաբանների դերի վերաբերյալ Գևորգ Գյոզալյանն ասաց. «Մենք՝ փաստաբաններս, հանդիսանում ենք արդարադատության իրականացման մասնակիցներից մեկը: Պրոֆեսիոնալ՝ իր ուղեղով, իր չարչարանքով գործող փաստաբանի համար երազելի է ունենալ այնպիսի դատական համակարգ, որտեղ ինքը կկարողանա իրեն լիարժեք դրսևորել… Եվ դա է պատճառը, որ պատրաստակամություն եմ հայտնել պաշտպանելու այն դատավորի կամ դատավորների շահերը, որոնք ցանկանում են կռիվ տալ առկա անարդարությունների դեմ, ես դրանից որևէ շահույթ չունեմ: Բայց հասկանում եմ, որ այս գործը կարևոր գործ է, և եթե կարողանանք հաջողության հասնել, գոնե մեկ քայլ առաջ կգնանք մեր երազած դատական համակարգն ունենալու ճանապարհին…»:

Փաստաբանը չի՞ կարծում, որ ներկա պայմաններում նրա բարձրացրած հարցը կարող է մնալ զուտ որպես հռետորական հարց՝ որևէ մեկը ռիսկ չի անի բարձրաձայնել ընտրություններում  կատարված անարդարության մասին:

Գևորգ Գյոզալյանն ասաց. «Ունեմ այդ մտավախությունը, դրա համար էլ հրապարակային եմ գրել: Չեն բարձրաձայնի՝ իրենց գործն է, ամեն դեպքում իրենք ավելի առաջնային են տուժում համակարգում առկա անարդարություններից: Այդ դեպքում թող  չմտահոգվեն, թե հանրությունը չի վստահում իրենց, իրենց ռեյտինգը ցածր է և այլն: Թող նման տրտունջներով հանդես չգան, թե հանրությունն իրենց չի հարգում, դատարանի դռներ է փակում: Եթե իրենք չեն հանդգնելու անարդարությունների վերաբերյալ ձայն բարձրացնել, հանրությունն էլ դա չի տեսնելու, ապա թող չտրտնջան, որ հանրությունն իրենց չի հարգում: Եթե իրենք իրենց չեն հարգում, իրենց քվեն չեն հարգում՝ կեղծիքների մասին լուրերը ճիշտ լինելու պարագայում, ապա ինչո՞ւ պիտի քաղաքացիները հարգեն նրանց կայացրած դատական ակտերը:

Դատավորների ընդհանուր ժողովում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ պաշտոնական կեղծիքների մասին մենք կարող ենք ազդարարել, երբ իրենց կողմից ունենանք որևէ պատասխան: Ես Դատական դեպարտամենտին եմ դիմել որպես փաստաբան, խնդրել եմ, որ ինձ տրամադրվի նաև կազմված արձանագրության քաղվածքը կամ պատճենը, որը ես, իհարկե,  կհրապարակայնացնեմ: Տեղեկատվության ազատության մասին օրենքով ու Փաստաբանության մասին օրենքով այդ հարցը կարգավորվում է, նրանք իրավունք չունեն փաստաբանին չպատասխանելու: Իմ պահանջած տեղեկությունը, մեծ հաշվով, ինչ-որ գաղտնիք պարունակող տեղեկություն չէ, կոնկրետ անձի վերաբերյալ չէ, այլ՝ թվերի հետ է կապված՝ ինչքան դատավոր է գրանցվել, ինչքան քվեաթերթիկ են հանել քվեատուփերից: Օրենքով 5-օրյա ժամկետում ինձ պետք է պատասխանեն կամ , եթե լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունենան, հնգօրյա ժամկետում ինձ պիտի տեղեկացնեն, որ մինչև 30-օրյա ժամկետում կպատասխանեն»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում