Tuesday, 23 04 2024
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00

Ավազակային հարձակում Լոռու մարզում. հնչել են կրակոցներ

Օգոստոսի 1-ին զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ժամը 09։05-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 53-ամյա Գարեգին Հախինյանից, որը հայտնել է, որ հարձակում է տեղի ունեցել իրեն պատկանող խանութի վրա։

Ըստ աղբյուրի` նշված հասցե են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Կարապետյանն ու նույն քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի պետի պաշտոնակատար Արարատ Ուլուխանյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 09։00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի 5/1 հասցեում գործող «Մանկիկ» ոսկյա և արծաթյա նվերների խանութում զինվորական համազգեստի նմանվող համազգեստով 2 անձինք պաշտպանիչ դիմակներով, ձեռնոցներով ու գլխարկներով մտել են խանութ և հայտնել, որ ցանկանում են հուշանվեր դանակ գնել։

Վաճառողը՝ Ալավերդի քաղաքի բնակչուհին, նրանց տեսած դանակը տալիս է նրանց, սակայն նրանք հայտնում են, որ չեն հավանում դանակը, ու երբ վաճառողուհին ցանկացել է դանակը դնել տեղը, նշված անձինք մոտենում են նրան, և նրանցից մեկը դանակի սպառնալիքով վաճառողուհուն պառկեցնում է գետնին, այնուհետև կպչուն ժապավենով փակում են բերանը, կապիչով կապում են ձեռքերը և կյանքի համար վտանգավոր եղանակով սպառնալիքներ տալով՝ պահանջում են խանութում պահվող ոսկյա և արծաթյա զարդերի երկաթյա չհրկիզվող պահարանի բանալիները։ Նրանք վաճառողուհո պայուսակում հայտնաբերում են բանալիների խուրձ, փորձում են տարբերակել, թե որ բանալին կլինի և տեսնելով, որ չեն կարողանում բացել «սեյֆը», նրանցից մեկը իր մոտ եղած հրազենով կրակում է և վաճառողուհուն սպառնալիքներ տալով՝ վախեցնում է՝ ասելով.

«Ճիշտ նկարագրի չհրկիզվող պահարանը բացելու ձևը»։

Որոշ ժամանակ տեսնելով, որ չեն կարողանում բացել երկաթյա պահարանը, դիմում են փախուստի։ Աղբյուրի փոխանցմամբ`  նշված խանութը պատկանում է ոստիկանության նախկին աշխատակից Գ. Հախինյանին, իսկ չհրկիզվող պահարանում եղել է մոտ 10 մլն դրամ ընդհանուր արժողության ոսկյա և արծաթյա և ադամանդե զարդեր։

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 3-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում