Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Կարելի էր ծիծաղել, եթե այդ ամենը չլիներ ռազմավարական վտանգի մակարդակի

Երբ Հայաստանի նախկին կառավարող համակարգի համար պատասխանատու ուժերը խոսում են ներկայիս, այսպես ասած, «ապազգային» քաղաքականության մասին, դա իհարկե կարող էր լինել ծիծաղելի, եթե չլիներ ռազմավարական վտանգավորության հանգամանք: Ընդ որում, խոսքը նախկին կառավարող համակարգ ասվածի լայն ընդգրկման մասին է, այսինքն՝ ոչ միայն այն ուժերի, որոնք այս կամ այն կարգավիճակով եղել են իշխանություն, այլ նաև այդ համակարգի շրջանակում բուֆեր կամ, այսպես ասած, այլընտրանք, երբեմն ընդդիմություն եղած ուժերի:

Բանն այն է, որ խորքային առումով արժեզրկելով ազգային գաղափարախոսության և ընդհանրապես քաղաքականության մեջ առողջ ազգայնականության (չշփոթել հիվանդագին ազգայնամոլության կամ սնապարծության հետ) «դիսկուրսը», դրա քաղաքական նշաձողը՝ ներկայումս նրանք նույնը շարունակում են նաև, այսպես ասած, ընդդիմության կարգավիճակում: Մինչդեռ խոսքը մի կատեգորիայի մասին է, որը բավականին կարևոր, անհրաժեշտ բովանդակություն ու թեմա է հասարակական-քաղաքական դիսկուրսում՝ հաշվի առնելով այն, որ իբրև պետություն Հայաստանն ամենևին ազդեցության համար պայքարող ուժային կենտրոն-կայսրություն չէ, որը ունի պայքարի ահռելի տեխնոլոգիական-ռեսուրսային բազա և անվտանգային-պաշտպանական ամուր կառուցվածքի լայն հնարավորություն:

Անկասկած է, որ Հայաստանն, այսպես ասած, ազդեցությունների համար պայքարի թիրախում գտնվող պետություն է, ինչպիսին են թերևս աշխարհի պետությունների գերակշռող մասը, ըստ այդմ՝ այստեղ ազգային ինքնության, ինքնատիպության և այլ սահմանումները ինքնապաշտպանական և գոյաբանական կարևոր ռեսուրս են: Ընդ որում, այստեղ անտեղի է հակադրումը, թե դա նշանակում է Հայաստանը փակել ու մեկուսացնել աշխարհից: Բացարձակապես, և հակառակը՝ այդ ռեսուրսն է, որ ամրացնելով մեր պաշտպանական համակարգը, այսպես ասած՝ իմունային համակարգը՝ պետք է թույլ տա մեզ առավել համարձակ ու վստահ բացվել համաշխարհային կյանքին, մշակույթին, քաղաքականությանը, քաղաքակրթությանն ընդառաջ, հաղորդակցվել ամենատարբեր կրոնների, մշակույթների տեր պետությունների և ժողովուրդների հետ, վերցնել համամարդկայինը, պատրաստ լինել փոխանցել մեր ազգայինը և լինել որևէ նենգափոխումից կամ ուծացում-խեղումից ապահովագրված:

Բայց այդ ամենի համար անշուշտ պետք է ներքին կյանքում դրա շուրջ հասարակական-քաղաքական առողջ, փաստարկված, գիտական, ակադեմիական, ռազմավարական և ռազմաքաղաքական հետազոտությունների և հեռանկարների վրա հիմնված դիսկուրս, քննարկում, բանավեճ: Դրա փոխարեն՝ քաղաքական ուժերի և անհատների, կից մտավորականների և գիտնականների մի պլեադա այդ արժեքները և խնդիրները վերածել էր ընդամենը տոնական պաթետիկ ճառերի, հիշատակի արցունքախառն և պաթետիկ տեքստերի, բաժակաճառերի, ոչինչ չասող և ընդամենը քաղաքական լոյալության համար ստեղծվող պարգևների և կոչումների կատեգորիայի:

Ներկայումս էլ աղավաղումն ու նենգափոխումը շարունակվում է կրթական չափորոշիչների քննարկման շուրջ, դարձյալ՝ գերազանցապես նենգափոխումների և ազգայինի մասին պաթոսի շրջանակում և այն քարոզչական, տեղեկատվական ռեսուրսներով, որոնց համար ահռելի փողերը կուտակվել են ազգայինի շուրջ կենացների և դրանց ներքո ազգային հարստությունը խմբային գրպաններ տեղափոխող իշխանության ժամանակաշրջանում:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում