Wednesday, 24 04 2024
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նրանք ընդդիմադիրներ չեն, ռևանշիստներ են. հասարակությունը նորից այդ ճահիճը չի վերադառնա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գերագույն խորհրդի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

– Պարոն Խաչատրյան,  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում խոսում էր իշխանափոխության հնարավոր տարբերակների մասին։ Նրա հետ հանդիպման հնարավորությունն էլ չի բացառում ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը։ Դուք ընդդիմության հնարավորություններն այս փուլում ինչպե՞ս եք գնահատում։

Կարծում եմ՝ Քոչարյանի հարցազրույցը ցույց տվեց իր սնանկությունը։ Հրավիրվել էին պատվիրված լրագրողներ, ավելի շատ պատվերով համերգ էր, մենախոսություն, քան հանդիպում ազատ մամուլի ներկայացուցիչների հետ։ Դա խոսում է այն մասին, որ այդ մարդիկ ոչ մի հետևություն չեն արել իրենց անցյալի կոպիտ սխալներից։ Ո՞նց կարելի է  ցուցադրաբար պատվերով լրագրողների հրավիրել ու նման մենախոսություն բռնել։ Քոչարյանն ու իր նմանները չեն հասկացել, թե ինչ է նշանակում ապագային միտված քաղաքականություն։ Այդ հարցազրույցը ցույց տվեց, որ նրանք ոչ մի հետևություն չեն արել։ Իր ու իր նմանների անձնական ցանկությունն է ազատվել օրինական իշխանություններից ու  ժողովրդի վզին փաթաթել անօրինական իշխանություններ։ Դա իրենց մոտ չի ստացվի։ Ես նրանց չեմ կարող համարել ընդդիմադիր։ Ընդդիմադիրը նա է, որն առկա խնդիրներին ավելի արդյունավետ լուծումներ է առաջարկում, բայց բոլոր նրանք, ովքեր աշխատում են մեզ վերադարձնել այն ճահիճը, որից մենք դուրս ենք եկել, ընդդիմադիր չեն, ռևանշիստներ են։ Կարծում եմ՝ հայ ժողովուրդը թույլ չի տա, որ մենք վերադառնանք այն ճահիճը, որից դուրս ենք եկել։ Ինչ վերաբերում է ապագային, ապա, իհարկե, շատ հարցեր իրենց ցանկալի լուծումներն այսօր չեն ստանում։ Կարելի էր սպասել ավելի արդյունավետ, ավելի արագ քայլեր։ Բայց դա էլ իր բացատրությունն ունի։ Դժբախտաբար, անցյալն այնպիսին է եղել, որ այդպիսի անցյալում չէր կարող ձևավորվել արագ հարցեր լուծող առաջադեմ քաղաքական ուժ։ Դրա հնարավորությունն ի սկզբանե բացառվել էր Քոչարյանի ու իր նմանների պատճառով։ Այնպես որ, կգա ընտրության պահը, և հասարակությունը կորոշի՝ որ ուժերին տա նախապատվություն։ Բայց ես կարծում եմ, որ ռևանշիստները քաղաքական դաշտում ապագա չունեն։ Ինչքան էլ հավաքվեն, խոսեն, սրամտեն՝ ակնհայտ  է, որ նրանց նպատակը  և ընդհանուր շահի հարցերը միմյանց հակասում են։

– Բայց ակնհայտ է, որ կա նաև իշխանությունների վարկանիշի անկում՝ սոցիալ-տնտեսական խնդիրների, կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված իրավիճակի պատճառով…

– Միևնույն է՝ վերը նշված ուժերը հնարավորություններ չունեն։ Նրանք ամեն ինչ արել են, որ հասարակությունը ինքնուրույն չլինի։ Նրանց համար ինքնուրույն հասարակությունը մահի նման մի բան է։ Նրանք փորձում են շահարկել այս իրավիճակը: Իհարկե, դժգոհությունը գնալով կմեծանա, բայց հասարակությունը տեսնում է, որ Քոչարյանն ու իր նմանները մատը մատին չեն տվել՝ նպաստելու այս իրավիճակի վատ ելքերը կանխելուն։ Երբ իշխանությունը դիմում է ժողովրդին, ասում է՝ նաև ձեզանից  կախված, դուք էլ մասնակցեք, նրանք անմիջապես դառնում են ժողովրդի պաշտպան և իբր թե կոչ են անում դիմակներ չկրել և այլն… Նրանք ուզում են, որ իրավիճակը վատանա, որովհետև իրենց համար  կարևորը ոչ թե ժողովուրդն է, այլ իրենց իշխանությունը, որը միշտ օգտագործել են իրենց անձնական հարցերը լուծելու համար։ Իրենց համար իշխանությունը լավ ապրելու միջոց է, ոչ թե հասարակությանը սպասարկելու ձև։ Ես կարծում եմ, որ մեր հասարակությունն արդեն բավականին փորձառու է և չի տրվի նման սադրանքների։ Դա ոտից գլուխ սադրանք էր։ Նրանց համար պետք է ինչ-որ խնդիր ու դրսից աջակցություն։ Եթե նայես նրանց կենսագրությունը, ապա նրանք որևէ հաջողության՝ առանց դրսի աջակցության, չեն հասել։

– Հիմնականում Ռուսաստա՞նը նկատի ունեք։

– Նաև նկատի ունեմ ռուսական-հայկական օլիգարխիան, որոնց համար Հայաստանը միջոց է Ռուսաստանին հաճոյանալու համար։ Դա կարող է լինել նաև ներքին ուժ։ Ժամանակին եթե չլիներ Վազգեն Սարգսյանի աջակցությունը, Ռոբերտ Քոչարյանը երբեք Հայաստանում ապագա չէր ունենա։ Մի պահ օգտագործեցին Վազգեն Սարգսյանին, հետո Ռուսաստանին։ Բայց բոլորը վերջում իրենցից հիասթափվում են։ Այնպես որ, Ռուսաստանի աջակցությունն էլ երկար չեն վայելի, գուցե առանձին ինչ-որ ուժեր աջակցեն՝ նայած Ռուսաստան ասելով մենք ինչ ենք հասկանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում