Friday, 19 04 2024
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին

Խաբարովսկը փորձում են օգտագործել Հայաստանի դեմ

Ադրբեջանական քարոզչամեքենան, նաև ռուսական պրոպագանդիստական շրջանակները հայաստանյան որոշ շրջանակների դեռևս լատենտ ձայնակցությամբ փորձում են գեներացնել մի մտայնություն, թե Խաբարովսկում նախկին նահանգապետի ձերբակալման դեմ արդեն մոտ մեկ ամիս շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին «ինստրուկտորների» դերում են հայկական ազգանուններով մարդիկ կամ հայկական թավշյա հեղափոխության շրջանում աչքի ընկած անձինք, ինչպես, օրինակ, հայտնի բլոգեր Ռոմանովը: Այլ կերպ ասած՝ բավականին նկատելի է ջանքը, որ ռուսական, ադրբեջանա-թուրքական և, ցավոք սրտի, նաև որոշ հայաստանյան շրջանակներ փորձում են գործադրել Խաբարովսկի հանրային բողոքի ակցիաների իրողությունը Ռուսաստանում հակահայկական քաղաքական դիրքորոշման հիմք կամ պատճառ դարձնելու համար: Անշուշտ նույն սերիայից է նաև մարգարիտսիմոնյանական պրոպագանդայի «թեզը», թե Երևանում փորձում են ռուս երիտասարդներին սովորեցնել հեղափոխություն անելը:

Ինչ խոսք, այդօրինակ գրառումներն ու պրոպագանդան նախ՝ ծայրաստիճան անհարգալից ու վիրավորական են հսկա Ռուսաստանի համար, որովհետև կնշանակի՝ Ռուսաստանը պարզապես ոչինչ է, փուչիկ է, եթե մասշտաբներով բազմակի փոքր և ռեսուրսներով էապես նվազ Հայաստանում պետք է սովորեցնեն հեղափոխություն անել հսկա երկրի և մեծ ժողովրդի երիտասարդներին, և դա պետք է տա իր արդյունքը:

Սակայն բոլորի համար պարզ է, որ խնդիրն ունի այլ խորք, և հարցը ամենևին այն չէ, թե պրոպագանդիստներից որևէ մեկը հավատում է իր իսկ «թեզին» կամ իրեն որևէ կենտրոնից հրամցված «թեզին»: Այստեղ դիտարկման է արժանի այն, որ ակնառու է քաղաքական նպատակը՝ օգտագործել ցանկացած առիթ, այդ թվում՝ Խաբարովսկը, Ռուսաստանում հայերի հանդեպ, Հայաստանի հանդեպ քաղաքական որոշումներ կորզելու կամ այդպիսի առկա որոշումների իրացման համար, այսպես ասած, տեղեկատվաքարոզչական ֆոն ստեղծելու համար:

Հաշվի առնելով այն, թե ինչպիսի նյարդային փութաջանությամբ է փորձ արվում օգտագործել կամ ստեղծել այդ առիթները, հնարավոր է եզրակացնել, որ այդուհանդերձ օրակարգում քաղաքական որոշման ձևավորման, ոչ թե եղածի իրացման հարց է: Ասել է թե՝ փորձ է արվում Ռուսաստանում ձևավորել Հայաստանի նոր իշխանության և Հայաստանի դեմ քաղաքական որոշում:

Այն, որ կարող են լինել այդպիսի թուրքական և ադրբեջանական ու նաև ռուսական շրջանակներ՝ նրանց հետ գործակցող, միանգամայն պարզ է: Ամբողջ խնդիրն այն է, որ կարող են լինել հայկական շրջանակներ, որոնք ոչ միայն չեն ընդդիմանում այդպիսի իրողությանը, այլ նաև պատրաստ են մասնակցել դրան: Ընդ որում, մասնակցել իբրև թե Ռուսաստանի հետ հարաբերության ջատագովի դիրքերից, այն դեպքում, երբ ակնհայտ է՝ վերոհիշյալ տրամաբանությունը ուղղված է ռեգիոնում ոչ միայն հայկական, այլև ռուսական պետականության դիրքերը քանդելուն, որովհետև առանց հայկական պետականության հետ միջպետական սերտ գործակցության ու դաշնակցության՝ ռուսական պետականությունը անկարող է լինելու ռեգիոնում դիրք պահել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում