Թուրքիայում օգոստոսղի 2-ին հաստատվել է կորոնավիրուսի 987 նոր դեպք։ Այս մասին Twitter-ի իր պաշտոնական էջում հաղորդել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։
Վերջին մեկ օրվա ընթացքում այդ երկրում կորոնավիրուսի պատճառով մահացել է ևս 15 մարդ, այսպիսով, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5․728-ի։ Մեկ օրում առողջացել է 978 հիվանդ, առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 216.856։
Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 232․856 և մահվան 5728 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 4 մլն 885․916-ի։