Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 1179-ի։ Եվս 41 մարդ Վրաստան է տեղափոխվել բուժման արտասահմանից։ Վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակի երկու նոր դեպք։
StopCov.ge կառավարական կայքի տվյալների համաձայն՝ առողջացածների թիվը հասել է 959-ի․ այս ցուցանիշը վերջին մեկ օրվա ընթացքում ավելացել է չորսով։
Մոտ յոթ հազար մարդ գտնվում է կարանտինում, բժիշկների հսկողության տակ ստացիոնարներում է գտնվում 251 մարդ։ Մինչ օրս, կորոնավիրուսով պայմանավորված մահերի թիվը Վրաստանում հասել է 17-ի։