Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Renderforest ընկերությունը գործարկել է տեսանյութեր պատրաստելու հավելված iPhone-ի օգտատերերի համար

Renderforest  ընկերությունը հայտնել է iPhone-ի համար նախատեսված իր նոր ծրագրի՝ Renderforest – Video Maker-ի գործարկման մասին։ Ծրագրի նպատակն է տեսահոլովակների ստեղծման ընթացքը դարձնել ավելի պարզ և արագ։ Օգտատերերը հնարավորություն կունենան գործնական և անձնական կիրառման համար նախատեսված պրոֆեսիոնալ հոլովակներ ստեղծել ընդամենը 3 քայլով՝

1․ Ընտրել շաբլոնը;

2․ Խմբագրել և անհատականացնել այն;

3․ Բեռնել պատրաստի հոլովակը նախընտրած որակով։

Renderforest – Video Maker-ը ընկերության կողմից ստեղծված առաջին ծրագիրն է, որը նախատեսված է iOS օպերացիոն համակարգի օգտատերերի համար:  Ընկերությունը պլանավորում է շուտով թողարկել հավելաված՝ Android օպերացիոն համակարգի օգտատերերի համար ևս:  Ընկերության տնօրեն Նարեկ Սաֆարյանի խոսքով՝ նպատակ էր դրված ստեղծել ոչ միայն կայքի բջջային տարբերակը, այլ բազմաֆունկցիոնալ և կիրառման մեջ պարզ ծրագիր։

Հավելվածը խոստանում է լինել հոլովակների ստեղծման համար առկա գործիքներից ամենապարզն և արդյունավետը։ Իր մեջ ներառելով Renderforest կայքի լայն գործիքակազմն ու շաբլոնները, այն հնարավորություն կտա պրոֆեսիոնալ տեսանյութեր ստեղծել ընդամենը մի քանի րոպեում։

Հավելվածն օգտատերերին թույլ է տալիս՝

  • Բեռնել պատրաստի հոլովակները HD ձևաչափով;
  • Ձայնային ուղեկցություն ավելացնել;
  • Նախադիտել հոլովակի յուրաքանչյուր տեսարանը;
  • Ընտրել հավելվածում առկա ավելի քան 130 ֆոնային ձայնագրություններից մեկը, կամ ներբեռնել ձեր նախընտրած երաժշտությունը;
  • Պահպանել բեռնված ֆայլերը մեդիա գրադարանում;
  • Պահպանել նախագծերը ամպային համակարգում և կառավարել դրանք ցանկացած ժամանակ և ցանկացած վայրից;
  • Օգտվել 24/7 հաճախորդների աջակցումից։

 

Renderforest – Video Maker հավելվածը ներբեռնելու համար հետևե՛ք հղմանը։

https://armenpress.am/static/news/b/2020/08/1023831.jpg

Հավելվածի կողմից տրամադրվող ճկունությունն ու կայքից անկախ լինելը թույլ կտա օգտատերերին աշխատել իրենց բիզնեսի զարգացման վրա ցանկացած պահի և աշխարհի ցանկացած կետից՝ առանց համակարգչից կախում ունենալու։

Renderforest-ի մասին

Renderforest-ը վիդեո անիմացիաներ, լոգո ստեղծման, ինչպես նաև կայքերի նախագծման ծառայություններ առաջարկող օնլայն «Բոլորը մեկում» բրենդավորման հարթակ է։ Հարթակում ինտեգրված արհեստական ինտելեկտը, «հասկանալով» օգտատերերի նախընտրությունները, առաջարկում է լոգոյի տարբերակներ, վիդեո անիմացիաներ և վեբ կայքերի պատրաստի օրինակներ։

Renderforest-ի օգնությամբ կարող եք սկսել ձեր բիզնեսի բրենդավորումը լոգո ստեղծելով, ապա նախապես մշակված բարձրակարգ մոքափների միջոցով ձեր պրոդուկտների համար ստանալ ֆոտոռեալիստիկ դիզայններ։ Տեսանյութեր խմբագրելու գործիքները հնարավորություն կտան պատրաստել գովազդային հոլովակներ և անիմացիաներ, որից հետո կայքերի ստեղծման գործիքների օգնությամբ կարող եք նախագծել բազմաֆունկցիոնալ և պրոֆեսիոնալ վեբ կայք։

Renderforest Video Maker-ը ամպային համակարգի վրա հիմնված հավելված է ներածական, բացատրական, երաժշտական, ինֆոգրաֆիկ, գովազդային հոլովակներ, ինչպես նաև շատ այլ տեսակի տեսանյութեր պատրաստելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում