Առնվազն 20 մարդ է զոհվել Ջելալաբադ քաղաքում՝ Աֆղանստանի Նանգարհարի արևելյան նահանգի վարչական կենտրոնում, բանտի վրա հարձակման հետևանքով: Օգոստոսի 3-ին այդ մասին հայտնել է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։ Ավելի վաղ TOLOnews հեռուստաալիքը տեղեկացրել էր միջադեպի հետևանքով հինգ զոհվածների և 42 տուժածների մասին:
1TV-ի տվյալներով՝ մահապարտը պայթանյութով լի ավտոմոբլը պայթեցրել է Ջելալաբադի բանտի մոտ: Ինչպես հետագայում հայտնել է TOLOnews-ը, պայթյունի հետևանքով զինյալներին հաջողվել Է ներթափանցել շենքի ներս: Ընդհարումները շարունակվել են մինչև օգոստոսի 3-ի առավոտ, հինգ հարձակված զինյալներ ոչնչացվել են: Մի այլ, անունը չհայտնած աղյուրի խոսքով՝ գրոհի ժամանակ ուղղիչ հիմնարկությունից փորձել են փախչել 700 բանտարկյալներ և բռնվել են: Ջելալաբադում պայթյունը տեղի է ունեցել մահմեդական՝ Զոհի մատուցման տոնի (Իդ ալ Ադհա, Ղուրբան բայրամ թյուրքական ժողովուրդների մոտ) օրերին: «Թալիբան» արմատական շարժումը և Աֆղանստանի կառավարությունը հանդես են եկել այդ շրջանում հրադադարի եռօրյա ռեժիմի պահպանման օգտին: Ինչպես նշել է 1TV հեռուստաալքը, Ջելալաբադում հարձակման պատասխանատվությունն ստանձնել Է խմբավորումներից մեկը, որը կապված է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակարպության հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: