Հայաստանում օգոստոսի 3-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք է գրանցվել, մահացել է 8 մարդ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսպիսով՝ օգոստոսի 3-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 39102 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 8251 մարդ, կատարվել է 167095 թեստավորում, առողջացել է 29861 վարակված։
Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 762 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 228-ն են: