Ամերիկայում սալմոնելոզի բռնկումը կապված է կարմիր սոխի հետ: Այս մասին հայտարարել են ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC), հաղորդում է NBC DFW-ը:
Ըստ CDC-ի, առնվազն 396 ամերիկացի է վարակվել սալմոնելա շտամով: Ենթադրվում է, որ բռնկման աղբյուր է հանդիսացել կալիֆոռնիական Thomson International ընկերության կողմից աճեցված կարմիր սոխը: CDC-ն նաև նախազգուշացրել է սոխի այլ տեսակների մասին, որոնք նույնպես կարող են վարակիչ լինել. «Այս սոխն աճեցնելու և հավաքելու եղանակով պայմանավորված՝ կարող են վարակիչ լինել նաև սպիտակ, դեղին կամ քաղցր տեսակները»:
Սալմոնելայով վարակի ախտանշաններն են լուծը, բարձր ջերմությունը և ստամոքսի կծկումները, որոնք ի հայտ են գալիս մանրէների հետ շփումից 6 ժամից մինչև 6 օր հետո: Հաղորդվել է, որ սալմոնելայով վարակված 396 մարդուց 59-ը հոսպիտալացվել է: Մահվան դեպքեր չեն գրանցվել: