Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն ամուսնացել է, հաղորդվում է կառավարության կայքում:
Քաղաքական գործիչն ամուսնացել է ֆուտբոլիստ Մարկուս Ռայկկոնենի հետ: Նրանք միասին են արդեն 16 տարի և երկուուկես տարեկան դուստր ունեն: Հարսանիքը տեղի է ունեցել կառավարության ղեկավարի նստավայրում՝ նորապսակների հարազատների ու ընկերների մասնակցությամբ:
Մարինը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է անցած տարվա դեկտեմբերից: Նա այդ պաշտոնը զբաղեցնող երրորդ կինն է, ինչպես նաև ամենաերիտասարդ վարչապետը ոչ միայն Ֆինլանդիայում, այլև ամբողջ աշխարհում: Նրա կաբինետի 19 նախարարներից 12-ը կանայք են, իսկ երկրի խոշորագույն կուսակցությունների հինգ ղեկավարներից չորսը նույնպես կանայք են:
Էստոնիայի ՆԳ նախարար և Պահպանողական ժողովրդական կուսակցության (EKRE) ներկայացուցիչ Մարթ Հելմեն Ֆինլանդիայի նոր կառավարության կազմավորումից կարճ ժամանակ անց այն անվանել է «խոհարարուհիների կառավարություն»: Նա բացատրել է, որ մեջբերում է արել Լենինից՝ մատնանշելով Մարինի և նրա համախոհների ձախ հայացքները: