Thursday, 25 04 2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը

Կյանքը պետք է արթնանա․ մարդկանց պահուստային միջոցները սպառվել են․ սեպտեմբերի 1-ից պետք է նորմալ դասապրոցեսի անցնել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը «Սիվիլնեթի» եթերում հայտնել է, որ նոր ուսումնական տարվան ընդառաջ նախարարությունը առողջապահության գերատեսչության հետ քննարկում է սեպտեմբերի 1-ից դասապրոցեսի վերսկսման հնարավոր երեք սցենար։ Ըստ այդմ՝ առաջին սցենարը, որը փոխնախարարը համարեց ամենավատատեսականն ու անցանկալին, ամբողջությամբ հեռավար ուսուցումն է։

Երկրորդ և միջին տարբերակը՝ խառը մոդելը։ Այսինքն՝ համատեղել առկա ուսուցումը հեռավարի հետ։ Եվ երրորդ տարբերակը, որին հակված են գնալ, ամբողջությամբ առկա ուսուցումն է։ Այսինքն՝ հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ՝ դպրոցների բացումը և դասապրոցեսի բնականոն հունով ընթանալը։ Փոխնախարարի խոսքերով՝ ամեն ինչ կաախված կլինի համաճարակային իրավիճակից։

Անդրեասյանի խոսքերով՝ այն դպրոցները, որոնք ունեն մինչև 100 աշակերտ, պահպանելով հակահամաճարակային կանոնները, կարող են նորմալ, առանց որևէ դժվարության դաս անել։ 101-ից 300 աշակերտ ունեցող դպրոցներում, հավանաբար, կքննարկվի հերթափոխով դասերն անցկացնելու տարբերակը։ 300-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցներում այլ լուծումներ են քննարկվում։ Դասապրոցեսի ընթացքում դիմակ կրելու պահանջի մասով փոխնախարարը նշեց՝ դեռ քննարկումների մեջ են, բոլոր հարցերը մանրամասն ուսումնասիրվում են։ Հաշվի է առնվում ռիսկային խմբում գտնվող ուսուցիչների հարցը, ռիսկային համարվող շրջանակից դպրոց հաճախող երեխաների հարցը և այլն։ Այսինքն՝ մանրուքների վերաբերյալ դեռ վերջնական որոշում չկա։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ուսուցչուհի Մանուշակ Ստեփանյանը միանշանակ կողմ է, որ սեպտեմբերի 1-ից դասապրոցեսը նորմալ հունով ընթանա։ «Այս համաճարակին էլ այսքան սարսափելի ձևով չի կարելի նայել։ Պետք է խուճապային վիճակները մեր մեջից հանենք, ու ամեն ինչ լավ կլինի»,- ասաց ուսուցչուհին։ Հարցին՝ առկա ուսուցման տարբերակում որևէ ռիսկ չի՞ տեսնում աշակերտների, ուսուցիչների համար, վերջիվերջո, երեխաները տարբեր ընտանիքներից են գալիս, Մանուշակ Ստեփանյանն ասաց․ «Տարբեր ընտանիքների երեխաները հենց հիմա բակում խաղում են։ Շենքի խաղահրապարակից բոլորն օգտվում են։

Այդ խաղահրապարակի մոտ 30 բարձրահարկ բնակելի շենք կա, որի երեխանները բոլորն իջնում են խաղալու։ Դա ռիսկային չի՞։ Երեխաները հո ձեռքերը չեն լվանում խաղահրապարակում։ Իսկ դպրոցում այդ կարգ ու կանոնը պահպանվում է։ Դասարաններում ախտահանիչներ կդրվեն, բոլոր կանոնները կպահպանվեն։ Չգիտեմ, ես այս ամենը համարում եմ դիմակահանդես։ Ազգային ժողովում, ընկերական հանդիպումներում այս դիմակահանդեսը չի գործո՞ւմ։ Արտակարգ իրավիճակի հայտարարումից հետո մեր շենքում բոլորը շփվում են միմյանց հետ, դիմակ չեն կրում ու ոչ ոք չի վարակվել այդ հիվանդությամբ։ Գուցե հիվանդանում են, բայց չեն էլ զգացել, որ հիվանդացան ու լավացան, քանի որ այդ խուճապը չկա»։

Գալով դասապրոցեսի ընթացքում պարտադիր դիմակ կրել-չկրելու անհրաժեշտությանը, մեր զրուցակիցը նշեց՝ դիմակ կրելու կարիք բացարձակ չկա։ «Ես կողմ եմ, որ կյանքը նորից արթնանա մեր երկրում։ Այս վիրուսի դրական կողմն այն էր, որ որոշ մարդիկ սկսեցին ավելի մաքուր պահել իրենց։ Այդքան բան։ Կյանքը պետք է արթնանա, դա էլ կլինի մեր հաղթանակը։ Շատ հարցերում ես մեր վարչապետի դեմ եմ խոսում, բայց մի հարցում իր հետ համաձայն եմ՝ այս վիրուսն ո՞ւմ շունն է»,- նշեց Մանուշակ Ստեփանյանը։

Անդրադառնալով այն հայտարարություններին, թե սեպտեմբերին կանխատեսվում է վիրուսի նոր ալիք, ուսուցչուհին ասաց՝ եթե մարդիկ շարունակեն չաշխատել, նորմալ չսնվել, բնական է, որ բոլոր վիրուսների հանդեպ իմունիտետը կթուլանա։ «Այսպես եթե շարունակվի, երկրորդ չէ, երրորդ ու չորրորդ փուլ էլ կսկսվի։ Մարդկանց դիմադրողականությունն ընկնում է, ամեն վիրուս էլ կարող են վերցնել։ Պարզ չէ, որ ցածր իմունիտետով մարդիկ բոլոր վիրուսների նկատմամբ ավելի զգայուն են։ Մարդիկ չեն սնվում, օրգանիզմը իմունիտետ ձեռք չի բերում։ Մարդկանց պահուստային միջոցները սպառվել են, վերջ։ Պետք է կյանքը վերականգնել»,- ասաց ուսուցչուհի Մանուշակ Ստեփանյանը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում