Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնթը հերքել է լրատվամիջոցներում հայտնված այն լուրերը, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի հիվանդության պատճառով բելառուս ժողովրդին և Ազգային ժողովին ուղղված նրա ուղերձը հետաձգվում է:
«Ոչ մի հետաձգում չկա»,- մամուլի քարտուղարի խոսքերը մեջբերել է «ԲԵԼՏԱ» լրատվական գործակալությունը:
Նա նշել է, որ երկուշաբթի, օգոստոսի 3-ին, Բելառուսի խորհրդարանի երկու պալատները կվերսկսեն նիստերը և կքննարկեն ընթացակարգային հարցեր: Իսկ երեքշաբթի, օգոստոսի 4-ին, ինչպես և նախատեսված է, պետության ղեկավարը հանդես կգա ժողովրդին և Ազգային ժողովին ուղղված ուղերձով: