Tuesday, 19 03 2024
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու
Պուտինի ստեփանակերտյան Նավրուզը
Podcast կարևորի մասին
21:50
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ
Գորիսում երեք հոգու նկատմամբ հրազենով սպանության փորձի համար հետախուզվողը հայտնաբերվել է
21:30
Նիգերը կարող է Իրանին ուրանի հասանելիություն տալ
21:20
Եվրախորհրդի որոշմամբ՝ Ուկրաինային լրացուցիչ 5 մլրդ եվրոյի ռազմական աջակցության կցուցաբերվի
Գողական ռազբորկա, կրակողներ՝ ամենաանվտանգ քաղաքում
Միջադեպ մերձդնեստրում. ՆԱՏՕ-ն սկսել է ամենամեծ ռազմակայանի կառուցումը
4 գյուղերի «վերադարձով» Հայաստանի գլխին կախված վտանգները չեն պակասի, ճիշտ հակառակը
Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել, նաև` փրկարարական ջոկատում
20:30
ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկելու զենք-զինամթերքի պատվերները․ Միշել

«Փաստում եմ՝ Սամվել Կարապետյանը իմ քենակալն է…». մանրամասներ՝ ինչու է Սերժիկ Ավետիսյանը անհիմն գնահատել ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հունիսի 18-ի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը՝ 2  միլիարդ ՀՀ դրամի չափով:

Այդ որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը, պաշտպան՝ Հ.Ալումյանը, տուժող՝ Ա.Ավագյանի ներկայացուցիչ՝ Ս.Սաֆարյանը, տուժողներ՝ Ա.Հարությունյանի և Ս.Հովհաննիսյանի ներկայացուցիչ՝ Ա.Ղարագյոզյանը և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ՝ Տ.Եգորյանը:

ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքի առիթով պատասխան է ներկայացրել պաշտպան՝ Հ.Ալումյանը:

2020 թվականի հուլիսի 6-ին այս գործով զեկուցող դատավոր է նշանակվել Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը:

2020 թվականի հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը Սերժիկ Ավետիսյանի նկատմամբ ներկայացրել է ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն:

ՀՀ գլխավոր դատախազը վկայակոչել է ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի, «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերն ու Եվրոպական դատարանի որոշումները և ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացրել է  հետևյալ հիմնավորումներով:

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնելուց և գրավը որպես խափանման միջոց կիրառվելուց հետո, «զանգվածային լրատվության միջոցներում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ գրավի գումարի՝ 2 միլիարդ ՀՀ դրամի մեծամասնությունը վճարել են գործարար Սամվել Կարապետյանը ու ևս մի քանի գործարարներ»:

Ըստ հրապարակումների՝ այդ հանգամանքը հաստատել են և՛ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, և՛ գործարար Սամվել Կարապետյանը:

Թեև չի հրապարակվել, թե Սամվել Կարապետյանը 2 միլիարդ ՀՀ դրամի որքան մասն է անձամբ վճարել, սակայն  հանգամանքը, որ դատարանի որոշումը կայացնելուց հետո 2 օրվա ընթացքում գումարի չափի զգալի մասը վճարվել է Սամվել Կարապետյանի ու մի քանի այլ գործարարների կողմից, թույլ է տալիս «ողջամտորեն ենթադրել», որ Սամվել Կարապետյանը մտերիմ հարաբերություններ ունի Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի հետ: Հետևաբար, որոշ իմաստով Սամվել Կարապետյանը նաև «դատավարական մասնակցություն է ունեցել նրա ազատ արձակմանը»:

ՀՀ գլխավոր դատախազը փաստարկել է, որ Սամվել Կարապետյանը Սերժիկ Ավետիսյանի քենակալն է, մշտապես զգալի ֆինանսական օգնություն է ցուցաբերում Ավետիսյանի ընտանիքին, ինչը վկայում է, որ Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը գործարար Սամվել Կարապետյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի և  նույնպիսի մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվում նաև Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչպես նաև անձնական շահագրգռվածություն է ունեցել վերջինիս նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու հարցում: Այդ շահագրգռվածությունը հանգեցրել է ընդհուպ նրան, որ Սամվել Կարապետյանը վճարել է կալանավորման այլընտրանք գրավի հսկայական գումարի զգալի մասը:

Էական է դիտարկվել նաև, որ Վճռաբեկ դատարանում Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցի քննության 2 դեպքերում Սերժիկ Ավետիսյանը որպես դատավոր չի ստորագրել ի վնաս Ռոբերտ Քոչարյանի կայացված դատական ակտերը՝ ներկայացնելով հատուկ կարծիք:

Դատախազի միջնորդության մեջ նշվել է, որ վերոհիշյալ հանգամանքներն իրենց համակցության մեջ ողջամտորեն կասկածի տակ են դնում դատավոր Սերժիկ Ավետիսյանի անկողմնակալությունը և դատավարական դիրքորոշումների պայմանավորվածությունը Ռոբերտ Քոչարյանի հետ միջնորդավորված ու անուղղակի կապով:

Մեջբերված տեղեկությունները հրապարակված լինելով զանգվածային լրատվության միջոցներով և հասարակության շրջանում համոզմունք ձևավորելով նշված անձանց և դատավոր Սերժիկ Ավետիսյանի միջև՝ համապատասխանաբար ազգակցական ու ուղղակի և դրա միջոցով՝ ամբաստանյալի հետ անուղղակի կապերի մասին, բացառում են հանրային վստահությունն ու հարգանքը գործով վճռաբեկ վարույթի և դրա արդյունքում կայացվելիք դատական ակտի նկատմամբ: Ուստի այդ հանգամանքների առկայության պայմաններում Սերժիկ Ավետիսյանի մասնակցությամբ դատարանը չի կարող ընկալվել որպես անկողմնակալ, իսկ կայացված դատական ակտը՝ օրինական և հիմնավոր: Միջնորդությանը կից ներկայացվել են նաև զանգվածային լրատվական միջոցների նյութեր՝ 5 թերթից:

Քանի որ օրենքով՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության հարցը լուծում է այն դատավորը, որին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացվել, տվյալ միջնորդությունը լուծել է հենց Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը:

Հուլիսի 21-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը մերժել է ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը: Որոշման մեջ արձանագրված է.

«Քննության առնելով ինքնաբացարկի միջնորդությունը՝ գտնում եմ, որ այն անհիմն է և ենթակա է մերժման»:

Սերժիկ Ավետիսյանի կողմից բերված պատճառաբանություններից են. «Նախ և առաջ փաստում եմ, որ «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը իմ քենակալն է և դրա մասին հայտնի է ինչպես իրավական համակարգում, այնպես էլ հանրության միջավայրում: Իրականությանն է համապատասխանում նաև այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանը և նրա ընտանիքի անդամները մշտապես ֆինանսական օգնություն են ցուցաբերում իմ ընտանիքին, ինչի մասին բազմիցս հայտնել եմ հրապարակավ (միջնորդության համատեքստում ավելորդ չեմ համարում նշել, որ Ս.Կարապետյանը և նրա ընտանիքի անդամները ֆինանսական օգնություն են ցուցաբերում ոչ միայն իրենց հարազատներին, այլ նաև ողջ հայ ազգին, որը ենթակա չէ շահարկման):

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ գրավի հսկայական գումարի չափի զգալի մասը վճարել է Սամվել Կարապետյանը և, քանի որ նա մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվում Ռոբերտ Քոչարյանի հետ, ուստի կարող է համոզմունք ձևավորվել իմ և վերջինիս հետ անուղղակի կապերի մասին:

Այդ կապակցությամբ հարկ եմ համարում նշել, որ Սամվել Կարապետյանի կողմից գրավի գումարի «զգալի չափով» վճարելու մասին դատողությունն անհիմն է և չի բխում ինչպես ինքնաբացարկի միջնորդությանը կից նյութերից, այնպես էլ գործի տվյալներից:

Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից պարզվեց, որ 2020 թվականի հունիսի 19-ին «Արդշինբանկ» ՓԲ ընկերության միջոցով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դեպոզիտ հաշվին Գայանե Ռոբերտի Քոչարյանի կողմից վճարվել է սահմանված՝ 2 միլիարդ ՀՀ դրամը :

Հետևապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի համաձայն, այն կարող է վերադարձվել գրավատու հանդիսացող Գայանե Քոչարյանին:

Բացի այդ, ինքնաբացարկի միջնորդությանը կից փաստաթղթերում առկա են հետևյալ գրառումները. «Սամվել Կարապետյանը հաստատել է, որ օգնել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար սահմանված 2 միլիարդ դրամը վճարելու հարցում», «Գրավը մուծել օգնել են Ռուսաստանաբնակ գործարարները՝ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը, «Մոնարխ» ընկերությունների խմբի ղեկավար Սերգեյ Համբարձումյանը և գործարար Գենադի Ստեփանյանը: Գումարի մյուս մասը վճարել է «Սիստեմա» ԲՖԿ ռուսական ներդրումային ընկերությունը, որտեղ Ռ.Քոչարյանը անկախ տնօրեն է»:

Նման պայմաններում պարզ չէ, թե ՀՀ գլխավոր դատախազը ո՞ր նյութերի հիման վրա է եզրահանգել, որ գրավի գումարի «զգալի» մասը» վճարել է Սամվել Կարապետյանը:

Հարկ եմ համարում ընդգծել, որ անկախ նրանից, թե Սամվել Կարապետյանը ինչ չափով է օգնել գրավի գումարը վճարելու հարցում (կամ միգուցե չի օգնել, գործում որևէ արժանահավատ փաստաթուղթ առկա չէ), ինքնին այդ հանգամանքը չի կարող օբյեկտիվ և անկողմնակալ դիտորդի, դատավարության մասնակիցների մոտ ողջամիտ կասկած հարուցել իմ անաչառության մեջ: Վերջին հաշվով կալանքը վերացնելու և գրավը կիրառելու վերաբերյալ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման օրինականությունը, հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը որևէ աղերս չունի նշանակված գրավի գումարի չափի, այն վճարված անձանց տվյալների, այդ թվում՝ ֆինանսական հնարավորությունների և նրանցից յուրաքանչյուրի՝ փաստացի վճարած չափի հետ:

Ինչ վերաբերվում է ՀՀ գլխավոր դատախազի այն փաստարկին, որ ես՝ որպես դատավոր, Ռոբերտ Քոչարյանի հետ ունեմ անուղղակի կապ, ապա դա նույնպես անհիմն է, հետևյալ նկատառումներով:

Անկախ նրանից, թե Սամվել Կարապետյանը ինչ հարաբերություններ ունի Ռոբերտ Քոչարյանի հետ, դա չի կարող վկայել այն մասին, որ ես նույնպես որևէ կապեր ունեմ վերջինիս հետ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով 1997 թվականին ինձ շնորհվել է արդարադատության փոխգնդապետի զինվորական կոչում, 1999 թվականի հրամանագրերով նշանակվել եմ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր, նաև ՀՀ արդարադատության խորհրդի անդամ: Նույնիսկ այդ հանգամանքն էլ չի կարող վկայել իմ անկողմնակալության մասին, հակառակ պարագայում բոլոր այն դատավորները, որոնք նշանակվել են Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում, պետք է ինքնաբացարկ հայտնեն, ինչը սակայն ողջամիտ չէ և կարող է գնահատվել որպես արդարադատություն իրականացնելուց հրաժարում:

Անդրադառնալով միջնորդության այն փաստարկին, որ Սամվել Կարապետյանը գրավադրել է Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար, այլ կերպ՝ որոշ իմաստով նաև դատավարական մասնակցություն է ունեցել նրա ազատ արձակմանը, նշեմ, որ այն նույնպես անհիմն է:

Անձին գրավով ազատելիս դատարանի համար նշանակություն չունի, թե ովքեր կվճարեն գրավը և ինչ չափով, և ինչ հարաբերությունների մեջ են նրանք գտնվում մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ:

Գրավատուն չունի դատավարական կարգավիճակ, և նա պատասխանատու չէ մեղադրյալի կամ ամբաստանյալի վարքագծի համար:

Որպես ինքնաբացարկի հիմք նշվել է նաև այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցի քննարկման երկու դեպքերում ես չեմ ստորագրել նրա նկատմամբ ի վնաս կայացված դատական ակտերը՝ ներկայացնելով հատուկ կարծիք:

Նախ հարկ եմ համարում արձանագրել, որ սույն որոշման կայացման օրվա դրությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ քննության է առել պաշտպանների ութ վճռաբեկ բողոքներ և դրանք վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումներ է կայացրել: Ընդ որում, երկու դեպքում ես մնացել եմ հատուկ կարծիքի՝  առաջարկելով բողոքները ընդունել վարույթ, իսկ մնացած վեց դեպքում ստորագրել եմ բողոքները վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումները, այլ կերպ՝ համաձայնվել եմ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ի վնաս կայացված դատական ակտերի հետ:

Նման պայմաններում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ հատուկ կարծիքները վկայում են իմ օբյեկտիվության և անաչառության, այլ ոչ թե կողմնակալության մասին:

Հարկ եմ համարում ընդգծել, որ դատավորի հատուկ կարծիքը դատավարական ակտ է, սակայն չի սահմանափակում դատավարության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, չի առաջացնում դատավարական որևէ հետևանք: Հատուկ կարծիքի առկայությունը վկայում է դատավորի անկախության և դատավարական ազատության մասին, բարձրացնում է կոլեգիալ կազմով գործերը քննող դատարանի հեղինակությունը, այն վկայում է կոլեգիալ կազմում ընդգրկված յուրաքանչյուր դատավորի անհատական պատասխանատվության չափի մասին:

Հատուկ կարծիքի առկայությունը վկայում է նաև, որ գործում առկա են վիճահարույց իրավական խնդիրներ, որոնց լուծման համար այլ տարբերակ է առաջարկվում:

Վճռաբեկ դատարանում մեկ դատավորի ձայնը չի կարող վճռորոշ լինել՝ ինչպես բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու հարցում, այնպես էլ բողոքը քննելիս:

Գտնում եմ, որ առկա չէ կանխակալ, սուբյեկտիվ մոտեցում դատավարության կողմերից որևէ մեկի նկատմամբ, որը օբյեկտիվ առումով կարող է ազդել և կասկած առաջացնել սույն գործով իմ օրինական մասնակցության նկատմամբ:

Ավելին, դատավորը պարտավոր չէ ինքնաբացարկ հայտնել այն դեպքում, երբ նրա կողմից հիմնավորված և արդարացի որոշում կայացնելը (կամ նման որոշման կայացմանը մասնակցելը) անհնար կարող է թվալ անկողմնակալ դիտորդին, ուստի դատավորը պարտավոր չէ ինքնաբացարկ հայտնել նաև այն դեպքում, երբ նրա կողմից արդար որոշում կայացնելու անհնարինության կասկածը ծագում է կողմնակալ դիտորդի մոտ:

Միջնորդությամբ ներկայացված հիմքերն անհիմն են և դրանք ինչպես առանձին վերցրած, այնպես էլ իրենց համակցության մեջ, չեն կարող հիմք հանդիսանալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածով սահմանված որևէ հիմքով ինքնաբացարկ հայտնելու համար, ուստի ենթակա է մերժման»:

Եվ այսպես՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը

ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի գործով իր նկատմամբ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժել է՝ «անհիմն լինելու պատճառաբանությամբ»: Սերժիկ Ավետիսյանը, որպես զեկուցող դատավոր, կմասնակցի բերված բողոքների քննությանը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում