Tuesday, 19 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Ռոնալդուն, Մխիթարյանը, Ջեկոն․․․ Ինչու Ֆոնսեկան խնայեց մեր հավաքականի ավագին

Ֆուտբոլի առաջնության վերջին տուրում «Ռոման» Թուրինում մրցեց «Յուվենտուսի» հետ։ Առաջինը հանդիպման հաշիվը բացեցին «Յուվենտուսի» ֆուտբոլիստները: Աչքի ընկավ Իգուայինը: Այնուհետև, «Ռոման» հետագայում խփեց երեք գնդակ: Նախ հաշվի հավասարությունը վերականգնեց Կալինիչը, Պերոտին էլ դարձավ դուբլի հեղինակ: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայիների շարքում էր և չմասնակցեց խաղին:Սերիա Ա-ի 2019/20 մրցաշրջանում «Ռոման» զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը և իրավունք ստացավ մասնակցել Եվրոպայի լիգայի խմբային փուլում:

Նշենք, որ մրցաշարային առումով այս հանդիպումը թե «Ռոմայի» և թե «Յուվենտուսի» համար որևէ նշանակություն չուներ։ Վերջին տուրից առաջ «Ռոման» ապահովել էր 5-րդ հորիզոնականը, իսկ «Յուվենտուսը» ավելի վաղ էր չեմպիոն հռչակվել։ Սպասվածի համաձայն կողմերը հանդես եկան ոչ մարտական կազմերով։ Մի քանի օր անց այս երկու թիմերը ելույթ են ունենալու եվրագավաթների խաղարկությունում։ Օգոստոսի 7-ին «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչում մրցելու է ֆրանսիական «Լիոնի» հետ։ «Ռոման» էլ Եվրոպա լիգայի խաղարկությունում օգոստոսի 6-ին քառորդ եզրափակչի ուղեգիր կվիճարկի իսպանական «Սևիլիայի» հետ։ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան կարևորագույն հանդիպումից առաջ չցանկանալով ռիսկի դիմել և խնայեց Հենրիխ Մխիթարյանին, որը վերջին հանդիպումներում աչքի էր ընկել տպավորիչ և արդյունավետ խաղով։ Ֆոնսական «Յուվենտուսի» դեմ խաղադաշտ դուրս չբերեց ևս մեկ առաջատար ֆուտոլիստի՝ հարձակվող էդին Ջեկոյին։ Առաջատար մյուս խաղացողներն այնուամենայնիվ խաղաժամանակ ստացան։

Սա նշանակում է, որ Ֆոնսեկան միանգամայն վստահ է Մխիթարյանի և Ջեկոյի վրա և որ նրանք իրենց ուրույն տեղն ունեն «Ռոմայի» մեկնարկային կազմում։ Երեկվա խաղում խաղաժամանակ չստացան նաև «Յուվենտուսի» մի քանի առաջատար ֆուտբոլիստներ ի դեմ Կրիշտիանու Ռոնալդուի։ Փաստորեն, նույն սկզբունքով առաջնորդվեց նաև «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուիցիո Սարին։ Ինչևէ, հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի փլեյ-օֆը կայանալու է մեկ խաղով, այսինքն՝ օգոստոսի 6-ին հաղթելու դեպքում «Ռոման» դուրս կգա քառորդ եզրափակիչ։

Իտալական թիմի առաջ խնդիր է դրված նվաճելու Եվրոպա լիգայի գավաթը, ինչը հնարավորություն կտա գալիք մրցաշրջանում խաղալու Չեմպիոնների լիգայում։ Հիշեցնենք նաև, որ Եվրոպա լիգայի 1/16-րդ եզրափակչում «Ռոման» լարված պայքարում երկու հանդիպումների արդյունքում 2։1 հաշվով հաղթել էր բելգիական «Գենտին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում