Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Մտավախություն կա՝ ԵՊՀ-ն այդպես էլ ռեկտոր չի ունենա․ ԿԳՄՍ նախարարությունը «հարմար թեկնածու» չի գտնում

Մարտ ամսին պետք է կայանային ԵՊՀ ռեկտորի ընտրություններ, սակայն դրանք հետաձգվեցին։ Մարտի վերջին լրացավ նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի լիազորությունների ժամկետը։ Մայր բուհը մեկ տարուց ավելի է, ինչ ռեկտոր չունի։

Մեկ ամսից մեկնարկելու է նոր ուսումնական տարին, մտավախություն կա՞, որ ԵՊՀ-ն այդպես էլ ռեկտոր չի ունենա․ «Առաջին լրատվական»-ի հարցին ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը պատասխանեց․ «Այո, կա այդ մտավախությունը, ինչպես նաև այն մտավախությունը, թե ինչպես են անցկացվելու դասերը՝ դեմ առ դե՞մ, թե՞ նորից հեռավար։ Որքանո՞վ ենք մենք դրան պատրաստ։ Ճիշտ է, փորձեցինք ամեն ինչ անել, որպեսզի պատրաստ լինենք, բայց դեռևս կան շատ անելիքներ։ Դա այսօր մեր առջև ծառացած բազմաթիվ հարցերից մեկն է։ Ցավոք սրտի, մենք առ այսօր չունենք որոշակիություն այս հարցում՝ կձևավորվի՞ հոգաբարձուների խորհուրդը, թե՞ ոչ, նոր ուսումնական տարում կունենա՞նք նոր ռեկտոր, թե՞ ոչ։ Սա իսկապես մտահոգության տեղիք տվող հարց է։

Վերջերս ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչն ասաց, որ մոտ օրերս կներկայացվի, բայց մենք այդ «մոտ օրերս», «մոտ ժամանակներս» եզրույթը լսել ենք բավականին երկար ժամանակ առաջ, և այդ «մոտը», կարծես թե, չենք կարողանում տեսնել, թե որքանով է մոտ»։

Հայաստանի օրենսդրությամբ, ԵՊՀ կանոնադրությամբ արդյոք չկա՞ն սահմանված հստակ գործառույթներ, որոնց միջոցով պետք է ընտրվի ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը․ «Առաջին լրատվական»-ի հարցին Մենուա Սողոմոնյանը պատասխանեց․ «Այո, հստակ է սահմանված։ Դեռևս 2004 թվականին ընդունված «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքով է սահմանվում դա։ Իսկ ԵՊՀ կանոնադրությամբ էլ ֆիքսված է, որ հոգաբարձուների խորհրդի լիազորությունների ավարտից հետո ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում անհրաժեշտ է ունենալ նոր հոգաբարձուների խորհուրդ։ Եթե որևիցե նման բան նշված չլիներ, ապա տրամաբանությունն էլ է հուշում՝ ցանկացած կոլեգիալ մարմնի ժամկետի լրանալու դեպքում պետք է նոր կոլեգիալ կառավարման մարմին ձևավորվի»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում