Thursday, 18 04 2024
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում

Հայ-ռուսական հարաբերությունները փչացան հենց Քոչարյանի օրոք, երբ Հայաստանը հրամցվեց իբրև վասալ

Տավուշյան լարվածության համատեքստում, հատկապես Թուրքիայի հայտնի գործողությունների և հայտարարությունների ֆոնին, Հայաստանում նորից փորձ արվեց շրջանառության մեջ դնել հայտնի մի մտայնություն, ըստ որի՝ առանց Ռուսաստանի Հայաստանը կհայտնվի Թուրքիայի բաց թիրախում և կկորցնի իր անկախությունը: Երկար տարիներ հենց այս մտայնության վրա են կառուցված եղել հայ-ռուսական հարաբերությունները, և արդյոք սա չի բերել հարաբերությունների ներքին բարոյազրկման, արժեհամակարգի փոփոխման, և արդյունքում Հայաստանը չի դարձել է այս հարաբերությունների և մտայնության պատանդը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը, բանաստեղծ, թարգմանիչ, անկախ հանրապետության առաջին մշակույթի նախարար Հակոբ Մովսեսը նշեց, որ դա քաղաքականության ամենաարդիական հարցերից մեկն է. «Ռուսաստանի մասին խոսելիս պետք է մտքում ունենանք, թե ինչպիսի պետություն է, ինչ կայսրություն է, ինչ ձգտումներ ու նկրտումներ ունի, ինչ մշակութային, հոգևոր, սոցիալական, քաղաքական նկարագիր և խնդիրներ ունի, որոնց վրա էլ կառուցում է իր քաղաքականությունը և կյանքը: Եվ երկրորդ՝ պետք է դիտարկել մեր դարավոր հարաբերությունները: Այսօրվա Ռուսաստանը շատ բարդ երկիր է…, Ժողովրդավարության առումով շատ յուրօրինակ ընկալումներ ունի… Հայ-ռուսական հարաբերությունների առումով զգոն պետք է լինենք, չպետք է ո՛չ ռուսասիրություն խաղանք, ո՛չ էլ ռուսատյացություն, որոշ դեպքերում պետք է պլստանք: Այդ վիթխարի կայսրությունը, որ գոյություն ունի, ամեն ինչ անելու է, որ վաղը մյուս օրն էլ գոյություն ունենա, Ռուսաստանը մեծ հետաքրքրություններ ունի մեր տարածաշրջանում… Ռուսաստանը չի կարող հաշվի չառնել իսլամական տարրը: Թուրքիայի հետ Ռուսաստանը միշտ ունեցել է ո՛չ բարեկամական, ո՛չ թշնամական հարաբերություններ, այլ դիվանագիտական՝ ելնելով ժամանակի խնդիրներից: Մեր կառավարությունը, մեր ժողովուրդը պետք է գտնի այն եզրերը, որտեղ Թուրքիայի, թուրանականության հետ Ռուսաստանի շփումները կհամընկնեն մեր ձգտումներին և նկրտումներին: Այսինքն՝ մենք Ռուսաստանի հետ միշտ պետք է գտնենք այն եզրերը, որտեղ ունենք երկուստեք հետաքրքրություններ և իրար պետք ենք»:

«Հայ-ռուսական հարաբերությունները փչացան հենց Քոչարյանի օրոք, երբ Հայաստանը հրամցվեց իբրև վասալ»,- ընդգծեց Հակոբ Մովսեսը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում