Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ժողովուրդը եթե Նիկոլից խռովի էլ, Քոչարյանի կողքը չի կանգնի. նա չի հասկանում, թե ինչ ատելություն է վաստակել

«Նախագահական ժամկետի ավարտից հետո ես որոշել եմ, որ գնում եմ։ Իհարկե, չէի սպասում նման կարգի զարգացումների։ Իմ պարտքն էի համարում արձագանքել այն հարցերին, որոնց հետ համաձայն չէի, և որոնք ունեին լայն հանրային հնչեղություն։ Այդ հարցերի վերաբերյալ պարբերաբար հարցազրույցներ էի տալիս, մնացածն ինձ չէր հետաքրքրում։ Ես համարել եմ, որ իմ առաքելությունը կատարել եմ»,- երեք հեռուստաընկերությունների լրագրողներին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանում վարվող քաղաքականության պայմաններում եթե չլիներ էլ իր նկատմամբ քրեական գործը, ինքը վերադառնալու էր. «Հարցը քրեական գործը չէ, հարցը այն վարվող քաղաքականությունն է, որը վտանգում է երկրի գոյությունն ընդհանրապես և Արցախի գոյությունը։ Այս քաղաքականության պարագայում չլիներ իմ նկատմամբ քրեական հետապնդումը, մեկ է՝ ես պետք է վերադառնայի քաղաքականություն։ Եթե այդ վտանգները չլինեին, եթե քաղաքականությունն այսպիսի տատանումներ չունենար, միգուցե՝ այո։ Բայց ես չեմ համարում, որ նախկին նախագահը, տեսնելով իրական վտանգները երկրի համար, հատկապես՝ իմ կենսագրությունն ունեցող նախագահը, կարող է անտարբեր մնալ, որևէ կերպ չարձագանքել կամ չփորձել ինչ-որ բան փոխել»։

Երկրորդ նախագահի տպավորությամբ՝ այսօր հնարավոր բոլոր սցենարները սեղանի վրա են. «Մեր ժողովուրդը սովորել է, որ կարող է նաև փողոց փակելով իշխանություն փոխել։ Իսկ ինչո՞ւ եք մտածում, թե այդ նույն ժողովուրդն այս տուգանքներից, համավարակից, տնտեսական պրոբլեմներից չի կարող ևս որոշել, որ նույն ճանապարհով կարող է ևս մեկ անգամ իշխանություն փոխել, ինչո՞ւ եք բացառում այդ տարբերակը։ Ես կարծում եմ՝ այս հնարավորությունն ավելի մեծ է»։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կարծիքով՝ Քոչարյանը հնարավորություն ունի երկրում անկայունություն ստեղծելու, լուրջ քաոսային գործընթացներ նախաձեռնելու: «Իրենք դա սկսեցին անել վերջերս, որից օգտվեց Ադրբեջանը՝ հաշվի առնելով հինգերորդ շարասյան ակտիվությունն ու ագրեսիվ պահվածքը։ Հիմա իրենք բոլոր այդ հնարավորությունները ունեն՝ ֆինանսական որևէ խնդիր չկա, գողացած փողերն ունեն, մեդիադաշտն ունեն։ Ցավոք սրտի, ունենք մի շերտ, որը փողով կարող է աշխատել իր համար։ Այսինքն՝ փողոց փակելու, անիշխանություն ստեղծելու բոլոր հնարավորություններն իրենք ունեն։ Մնում է իշխանության խնդիրը։ Իշխանությունը պետք է հասկանա՝ թույլ տալ, որ նախկինները վերադառնան, երկրի վերջը կլինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մակեյանի՝ իշխանությունը պետք է հետևություն անի, քաղաքական դաշտը փորձի ձևավորել ու կայացնել, որի արդյունքում քաղաքական դաշտի խճանկարը պետք է փոխվի: «Նախկիններին, հինգերորդ շարասյան ներկայացուցիչներին հակակշիռ է պետք։ Գոյություն չունեցող կուսակցություններին իրենց կողմն են քաշում՝ դրսում ու ներսում տպավորություն ստեղծելու, թե տեսեք՝ ինչ ուժեր կան մեր կողքը։ Իրենք իմիտացիոն պրոցեսը լավ գիտեն, ու եթե Նիկոլ Փաշինյանը հետևություն չանի՝ լավ չի լինի։ Երկու ամիս  ժամանակ ունի, պետք է այն օգտագործի քաղաքական պրոցեսները կարգավորելու համար։ Հակառակ դեպքում միառժամանակ հետո իրենք պրոցեսները կսկսեն, կանգ չեն առնի, որովհետև կորցնելու շատ մեծ բան ունեն՝ ազատություն, թալան, իշխելու տենչանք։ Այդ ամենը հաշվի առնելով՝ եթե Նիկոլ Փաշինյանը հետևություն չանի, այս ամենի պատասխանատվությունը կմնա իր վրա»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

ՀԱԿ  վարչության անդամ Վարդան Մալխասյանի կարծիքով՝ Քոչարյանի հարցազրույցից կարելի է վերջնական հետևություն անել, որ նա ընդհանրապես կտրված է  իրականությունից: «Նա չի հասկանում հայ ժողովրդի շունչը, չի հասկանում՝ ինչ ատելություն է ձեռք բերել։ Իր աշխատած տարիները եղել են կեղծիքի, թալանի, խաբկանքի, սրիկայության, ոճրագործության տարիներ։ Ժողովուրդն այդ ամենը տեսել է, ու այդքանից հետո Քոչարյանին ասպարեզ բերելը անտրամաբանական կլինի։ 1988 թվականին Ադրբեջանի Գրողների միության նախագահ Անարը թերթերից մեկին տված հարցազրույցում ասել է, որ հայերը մազոխիստ են։ Մենք աղմուկ բարձրացրինք ու ապացուցեցինք, որ մազոխիստը թուրքերն են։ Բայց հիմա, եթե հանկարծ Քոչարյանը դուրս գա հրապարակ ու այնպիսի մարդկանց բազմություն հավաքի, որ նրանցով հնարավոր լինի հեղափոխություն անել, ուրեմն պետք է արձանագրենք, որ Անարի այդ ասածները ճիշտ էին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց՝ ժողովուրդը չի կարող իրեն անարգած մարդուն բերել իշխանության. «Եթե հանկարծ իր ասածը դառնա իրականություն, ուրեմն պետք է արձանագրենք, որ Անարի ասածները մեր ժողովրդի մի մասի համար շատ համահունչ են։ Այսինքն՝ աջակցել դաժանություն ու ցավ պատճառածի՞ն, ես չեմ կարծում։ Ճիշտ է, ժողովուրդը շատ հարցերում Նիկոլ Փաշինյանից խռովել է, հատկապես ՍԴ դատավորի այս նշանակման հարցով  վարկանիշը անկում է  ապրել, հաճախ նրա ենթականերն են գցում Փաշինյանի վարկանիշը։ Քոչարյանը ոգևորվում է նրանից, որ այդ սրիկայի, կաշառակեր թալանչու որդուն ուզում է դատավոր դարձնել։ Հույս ունեն, որ այդ ժողովուրդը կկանգնի Քոչարյանի կողքը, բայց նման բան չի լինի։ Եթե ժողովուրդը Նիկոլից էլ խռովի, Քոչարյանի կողքը չի կանգնի, ոչ էլ Սերժի ու Դաշնակցության։ Նրանք միշտ խոսում են հայրենասիրությունից, երգում են ազգայնական երգեր, բայց հենց պաշտոն են ստանում՝ զբաղվում են թալանելով։  Ես մի բանաձև գիտեմ՝ թալանչին, սեփական ժողովրդին կողոպտողը ոչ մի պարագայում չի կարող հայրենասեր լինել։ Այդ երգերը, լոզունգները ֆիկցիա են՝ նպատակին հասնելու համար։ Իսկ նպատակը հետևյալն է՝ թալան, թալան մինչև վերջ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում