Thursday, 28 03 2024
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան

Հայ-ամերիկյան հուշագիրը կարևոր հիմք է երկկողմ փոխգործակցությունը ավելի ինստիտուցիոնալ դարձնելու համար. Մակունց

Նախօրեին փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի միջև։ Այն ստորագրվեց ՀՀ Աժ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի նախագահ Լիլիթ Մակունցի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Ջոզեֆ Փըլոնի կողմից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մանրամասնել է հուշագրի նշանակությունը։

«Նախ ցանկանում եմ ընդգծել, որ այս հուշագիրը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի երկկուսակցական հավանության արժանացած փաստաթուղթ է։ Այսինքն՝ թե՛ հանրապետականները, և թե՛ դեմոկրատները միացել են այս հուշագրին։ Երեկ կոնգրեսական Ֆրենկ Փըլոնը, խոսելով հուշագրի նշանակության մասին, այն գնահատեց որպես պատմական։ Ես, իհարկե, համաձայն եմ այդ գնահատականի հետ։ Այն երկու օրենսդիրների համագործակցության համար սահմանելով ավելի բարձր նշաձող՝ մատնանշում է համագործակցության հետագա խորացման ճանապարհը։ Այս հուշագիրը նոր հնարավորություն է ընձեռում տնտեսական, առևտրային, մարդու իրավունքների, իրավական, ժողովրդավարական և այլ ուղղություններով։ Երկկողմ ավելի խորը համագործակցություն օրենսդիրների հարթակում»,-նշեց Մակունցը։

Իսկ թե ի՞նչ սպասել հաջորդիվ, ՀՀ Աժ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի նախագահի դիտարկմամբ, հուշագիրը նաև լավ հիմք է գործադիրների մակարդակում նույնպես խորացնել և զարգացնել հարաբերությունները։

«Հաջորդիվ պետք է անշուշտ ավելի ինստիտուցիոնալ դարձնել երկկողմ փոխգորակցությունը։ Այսինքն՝ վերաճել զուտ բարեկամական խմբերի հարաբերություններից միջխորհրդարանական համագործակցության։ Դա դինամիկ կդարձնի երկու պետությունների օրենսդիրների աշխատանքը, ինչը նոր հեռանկարներ կբացի»,-ասաց Մակունցը։

https://www.youtube.com/watch?v=fzBmEkUYvVo&feature=emb_title

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում