Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00

«Մեր համայնքն էլ է սահմանամերձ, ինչ տարբերություն»․ սահմանամերձում ապրողները ևս ցանկանում են օգտվել արտոնություններից

ՀՀ-ում գործող սահմանամերձ «Համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրենքը համալրվում է նոր դրույթներով: Արդյունքում ընդլայնվում է սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրվող սոցիալական աջակցության շրջանակը:

Օրենսդրական փոփոխությունների նոր նախագիծն առաջարկում են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Սիսակ Գաբրիելյանը, Սիփան Փաշինյանը։ Նախ և առաջ առաջարկվում է ևս երեք տարով երկարաձգել սահմանապահ համայնքների արտոնությունները:

Պետությունը 36 բնակավայրի համար 50 տոկոսի չափով կփոխհատուցի սպառած էլեկտրաէներգիայի, բնական գազի, ոռոգման ջրի վճարները: Եթե էլեկտրաէներգիայի, բնական գազի սպառման ծավալների որոշակի սահմանափակում կա, ապա ոռոգման ջրի դեպքում, անկախ օգտագործված ծավալից, 50 տոկոսի չափով կփոխհատուցի պետությունը:

Օրենսդրական նախագծով առաջարկվում է ևս երեք տարի սահմանապահ համայնքներում ապրող բնակիչներին ամբողջությամբ ազատել հողի հարկից, գույքահարկից:

Դրանից բացի, առաջարկվում է օրենքի ուժով ամրագրել այն, որ Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով վնասված տները պետությունն ամբողջությամբ կվերականգնի: Խոսքը բնակելի տների մասին է:

Հաջորդ փոփոխության համաձայն՝ եթե հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների ընթացքում բնակիչներից որևէ մեկը վիրավորվի, որի հետևանքով ձեռք բերի հաշմանդամության կարգ, ապա նրա բուժօգնությունը ոչ միայն կլինի անվճար, այլև, կախված հաշմանդամության կարգից, բնակիչը պետության կողմից կստանա 1-3 մլն դրամ գումար: Եթե գրանցվի զոհ, ապա պետությունը միանվագ կտրամադրի 5 մլն դրամ:

Սոցիալական աջակցության 36 բնակավայրերը հանրապետության 4 մարզում են՝ Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի: Բնակավայրերի զգալի մասը՝ 80 տոկոսը Տավուշում է: Նախագիծը կքննարկվի աշնանը։

Արարատի մարզի սահմանամերձ Զանգակատուն համայնքը կառավարության կողմից որևէ աջակցություն կամ արտոնություն չի ստանում։ Համայնքի ղեկավար Հովիկ Կարապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ այս հարցը մի քանի անգամ բարձրաձայնել են։ Համայնքապետը հույս ունի, որ այս նախագիծը, որով ընդլայնվում է սահմանամերձ բնակավայրերին տրվող աջակցության ցանկը, իրենք ևս կօգտվեն դրանից։ «Մեր համայնքն էլ է սահմանամերձ, ինչ տարբերություն։ Սահմանապահ համայնքները, այսպես թե այնպես, օգտվում են արտոնություններից»,- ասաց Կարապետյանը։

Նրա խոսքերով՝ իրենց համայնքի բնակիչների համար ևս դրական կլինի այդ աջակցություններից օգտվելը, քանի որ այսօր մարդիկ դժվարանում են հողի հարկ վճարել, գույքահարկ, ոռոգման ջրի և այլն։ «Դա իր դրական ազդեցությունը կունենա գյուղի սոցիալ-տնտեսական վիճակի վրա։ Մարդիկ այդ գումարները, որոնք հարկ են վճարում, կուղղեն դեպի այլ ոլորտներ, ներդրումներ կանեն։ Մեր գյուղը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Ավելի շատ այգիներ կմշկեն, գումարը կծախսեն իրենց ընտանիքի հոգսերը հոգալու վրա»,- մանրամասնեց համայնքի ղեկավարը։ Ըստ նրա՝ Զանգակատունն էլ սահման պահող համայնք է, դիրքեր կան, պետք է արտոնություններ լինեն․ «Պետք է տարբերվի մյուս համայնքներից, վերջիվերջո։ Շատ մեծ հույս ունենք, որ այդ փոփոխությունները մեզ էլ կվերաբերեն, մեր ժողովուրդն էլ ինչ-որ չափով փոխհատուցում կստանա՝ որպես սահմանամերձ գյուղի բնակիչ»։

Գյուղում, պետռեգիստրի տվյալներով, ապրում է 1189 մարդ, գյուղում փաստացի բնակվում են մոտ 1000-ը, արտագնա աշխատանքի մեկնողներ էլ շատ չկան։ Խոսելով այս տարի պտուղ-բանջարեղենի բերքի մասին, համայնքի ղեկավարն ասաց՝ ծիրան ընդհանրապես չկար, խնձորի բերքը գոհացնող է։ «Ծիրան ընդհանրապես չկար։ Տեղումները շատ էին, փոշոտում չեղավ, երեկոներն էլ ցուրտ էր լինում, ցրտահարություն էլ եղավ ինչ-որ չափով։ Ծիրանի բերք չկար։ Բայց խնձորի բերքը լավ է այս տարի»,- ներկայացրեց Զանգակատուն համայնքի ղեկավարը։

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ջիլ համայնքի ղեկավար Միքայել Ղարիբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք ևս բազմիցս բարձրաձայնել են որպես սահմանամերձ բնակավայր այդ արտոնությունների օգտվելու անհրաժեշտության մասին։ Վերջին անգամ այս մասին խոսել են ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ, որն այցելել էր մի քանի սահմանամերձ համայնքներ, այդ թվում՝ Զանգակատուն, Ջիլ, Արտանիշ։

Ղարիբյանի խոսքերով՝ համայնքի բնակիչները դժվարանում են վճարել հողի հարկը, գույքահարկը: Արտոնությունը շատ մեծ օգնություն կլինի համայնքի բնակիչներին։

«Ժողովրդի կողմից շատ դիմումներ կան, որ սահմանամերձ են, ինչու այդ արտոնություններից չենք օգտվում։ Վերջերս պատգամավոր Արման Բաբաջանյանն էր եկել մեր գյուղ, այս հարցը՝ որպես առաջնահերթություն, բարձրաձայնեցինք»,- ասաց համայնքի ղեկավարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում