Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սանկտ Պետերբուրգի վարչությունից հայտնել են, որ Պետերբուրգի փրկարարները Հայրենական մեծ պատերազմի ժամանակներից մնացած կես տոննա կշռող ռումբ են վնասազերծել:
Ռումբը հայտնաբերվել է Պուլկովսկոյի ավտոճանապարհին շինհրապարակում աշխատողների կողմից՝ ասվում է զեկույցում: Դեպքի վայր են ուղարկվել Ռուսաստանի ԱԻՆ Պետերբուրգի փրկարար կենտրոնի մասնագետները:
Գործողությունը տևել է մի քանի ժամ: Դրանից հետո ռումբը հասցվել է Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող ռազմական պատրաստության կայան, որտեղ այն ոչնչացվել է: