Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները անվճար կլինեն: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն՝ գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք նախատեսում ենք, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումները ամբողջությամբ կլինեն բյուջեի հաշվին», – ասել է Մուրաշկոն՝ նշելով, որ ծրագրվում է պատվաստման սխեմա:
Ավելի վաղ առողջապահության նախարարն ասել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է հոկտեմբերին սկսել կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումներ: Նախ և առաջ պատվաստանյութը կստանան բժիշկներն ու ուսուցիչները: