Tuesday, 19 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Ազգերի լիգային ընդառաջ․ Ինչ խնդիր պետք է դնի ՀՖՖ-ն Խոակին Կապառոսի առաջ

Ընդամենը մեկ ամիս հետո Հայաստանի ազգային հավաքականը պայքարը կսկսի Ազգերի լիգայի խաղարկությունում։ Հիշեցնենք, որ մեր ազգային թիմը ընդգրկված է C դիվիզիոնի երկրորդ ենթախմբում Հյուսիսային Մակեդոնիայի, Էստոնիայի և Վրաստանի հավաքականների հետ միասին։ Նշենք, որ այս մրցաշարի միջոցով Հայաստանի հավաքականն ըստ էության չունի հնարավորություն պայքարելու աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար։ Այնուամենայնիվ, ասել որ Ազգերի լիգան մեզ համար ոչ այնքան կարևոր մրցաշար է ևս ճիշտ չի լինի։ Վերջին ամիսներին մեր հավաքականում տեղի են ունեցել կադրային լուրջ փոփոխություններ։

Բարձրակարգ մարզիչ ունենալուց զատ ՀՀ ազգային թիմը համալրվել է նաև մի քանի բարձրակարգ ֆուտբոլիստներով՝ ի դեմս դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի, կիսապաշտպաններ Խորեն Բայրամյանի և Արշակ Կորյանի։ Անկախ ամենից, Հայաստանի ըստ էության նոր հավաքականից երկրպագուն ակնկալելու է արդյունք։ Ստեղծված իրավիճակում ի՞նչ խնդիր կարող է դնել մեր ֆուտբոլային գերատեսչությունը ապագա Խոակին Կապառոսի և ֆուտբոլիստների առջև Ազգերի լիգայի խաղարկությունում։ Ի տաբերություն Ազգերի լիգայի նախորդ խաղարկության մեզ բաժին են հասել անհամեմատ ավելի լուրջ մրցակիցներ։ 2018 թվականին ձախողվեցինք Ազգերի լիգայում չնայած, որ ֆուտբոլասերների զգալի մասը վստահ էր, որ ընտրական ենթախմբում Հայաստանի ընտրանին առանց դժվարությունների խմբում առաջին հորիզոնականը կզբաղեցնի։ Ինչ խոսք եղան նաև սուբյեկտիվ գործոններ, որոնք նպաստեցին ձախողմանը, բայց․․․։

Ունենք այն, ինչ ունենք և մեր գլխավոր խնդիրը ապագայի վերաբերյալ հստակ ծրագրեր ունենալն է։ Ասել, որ Հայաստանի հավաքականն ի զորու չէ առաջիկա մրցաշարում առաջին հորիզոնականը զբաղեցնել միանգամայն ճիշտ չի լինի։ Մոտ մեկ տարի առաջ երկրպագուն հավատում էր, որ Հայաստանի ազգային հավաքականը կարող է 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնել և նվաճել եզրափակիչ փուլի ուղեգիր։Այո, մի քանի տպավորիչ հանդիպումներից հետո դա իրատեսական էր թվում։ Դա վկայությունն է նրա, որ Հայաստանի ազգային հավաքականը չնայած ցածր վարկանիշի այնուամենայնիվ ունի պոտենցիալ։ Այո, մենք կարող ենք հաղթել Հունաստանի և Բոսնիայի պես ուժեղ հավաքականներին միևույն ժամանակ գերխայտառակ հաշվով պարտվել Իտալիային կամ ոչ-ոքի խաղալ Լիխտենշտեյնի հետ։ Կամա թե ակամա բոլորս կարծում ենք և հավատում ենք, որ մեր իրական հավաքականն այն է, որը հաղթում է վերը նշված մրցակիցներին, որը Երևանում 10 ֆուտբոլիստներով արժանի պայքար էր մղում աշխարհի քառակի չեմպիոնի դեմ։

Հետևաբար քանի դեռ ՀՖՖ-ն ունենալով Կապառոսի պես մասնագետ ազգային թիմի առաջ պետք է դնի հստակ խնդիր։ Իսկ հստակ խնդիրը Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլում առաջին հորիզոնականը զբաղեցնելն է։ Հստակ խնդրի առկայության պարագայում մրցաշարի ավարտից հետո հնարավոր կլինի հստակ գնահատական տալ և հետևությունններ անել թե մարզչի և թե ֆուտբոլիստների կատարած աշխատանքի վերաբերյալ։ Կարևոր է նաև հոգեբանական «ֆակտորը»։ Եթե նույնիսկ Ազգերի լիգայում խմբում առաջին տեղ զբաղեցնելու խնդիր չդնենք, այլևս անիմաստ կլինի խոսել ավելի լուրջ նպատակների մասին։ 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլից առաջ Հայաստանի ազգային հավաքականի առաջ պաշտոնապես չէր դրվել որևէ խնդիր։

Հիշեցնենք, որ 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում 10 խաղում մերոնք տարան 3 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտեցին ոչ-ոքի և կրեցին 6 պարտություն՝ ենթախմբում զբաղեցնելով նախավերջին՝ 5-րդ հորիզոնականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում