Friday, 05 03 2021
23:15
ԱՄՆ-ն պատժամիջոց է սահմանել ուկրաինացի միլիարդատեր Իգոր Կոլոմոյսկու նկատմամբ
Հարկային տեսուչին կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել
Ռուսաստանցի երկու նոր դոլարային միլիարդատերերից մեկը Արտյոմ Խաչատրյանն է
Հայաստանը բարելավել է դիրքերը․ Տնտեսական լուրերը՝ ամփոփ
ԱՀ նախագահը կարևորել է Հայաստանի եզդի համայնքի հետ համագործակցության ընդլայնումը
Քոչարյանը սարսափում է ազատ ընտրություններից․ «ԿԱՄԵՐՏՈՆ»
ՀՀ պաշտպանության նախարարը աշխատանքային շրջայցեր է կատարել ԶՈՒ ստորաբաժանումներ
Բանակում չունենք Վազգենի նման հեղինակություն․ նա թույլ չտվեց՝ քաղաքականությունը մտներ բանակ ու խրամատներ
Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին
ՓՊ-ն կոչ է անում ՀՀ նախագահին ԶՈՒ ԳՇ պետի ազատման հրամանագրի նախագծի հարցով դիմել ՍԴ
Վատիկանը կարևորում է Ռուսաստանի դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում
21:20
Եվրահանձնաժողովը հաստատել է, որ ԵՄ երկրները կարող են ձեռք բերել «Sputnik V»
Երկրորդ և երրորդ նախագահները ԳՇ դեպքերը քաշում են իրենց տակ․ 17-ի պլանը ձախողվում է
Հայ խաղաղապահների հերթական զորախումբը վերադարձել է հայրենիք
«Օ, Զանգեզուր, օ, Կյորես…»․ Ալիևը կրկին զառանցում է․ Լուրերի հիմնական թողարկում
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անգելա Մերկելի հետ քննարկել է Սիրիայի և Լիբիայի հետ կապված հարցեր
20:50
Լոնդոնում բացվել է առաջին ոչ ամերիկյան Amazon խանութը՝ առանց դրամարկղերի և վաճառողների
Fitch-ը Երևանին վերադարձրել է երկարաժամկետ «B+» վարկանիշը՝ «Կայուն» կանխատեսմամբ
Օնիկ Գասպարյանն անձնական օգտահաշիվ չունի որևէ սոցիալական ցանցում. ԳՇ
Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում միջադեպեր չեն արձանագրվել․ ՀՀ ԶՈՒ
Պարտությունը ծրագրված էր այն օրից, երբ Քոչարյանը կեղծ տեղեկանքով դարձավ ՀՀ նախագահ
Վաղարշակ Հարությունյանը պարգևատրել է կին զինծառայողներին և կուրսանտներին
20:00
Թրամփը օվկիանոսի ափին գտնվող առանձնատունը վաճառում է 49 միլիոն դոլարով
19:50
Ամերիաբանկ. 2021 թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում ` ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրի
19:40
Կադիրովը մեկնաբանել է Նեմցովի սպանության նոր մանրամասների հրապարակումը
19:30
ԱՀԿ-ն կանխատեսում է համավարակի ավարտը 2022 թվականի սկզբին
Մարտին ՌԴ-ից Հայաստան 30 չվերթ է նախատեսված
19:10
Անվանվել է Բեռլինի կինոփառատոնի «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթող կինոնկարը
Վիրավոր զինվորների համար նախատեսված ոտքի պրոթեզների հերթական խմբաքանակն արդեն Հայաստանում է
18:50
Մարսելի հրեական դպրոցի մոտ ձերբակալել են դանակով զինված տղամարդու

Հուլիսյան մարտերում մենք միանշանակ հաղթել ենք. Հայկական բանակը ամբողջությամբ կատարել է իր առջև դրված խնդիրը

Արդեն առիթ ունեցել ենք գրելու, որ Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ՝ Տավուշ-Թովուզ հատվածում ս. թ. հուլիսի 12-ին սկսված և շուրջ մեկ շաբաթ տևած ռազմական ինտենսիվ բախումները, ըստ էության, ղարաբաղյան հակամարտության և ավելի լայն իմաստով՝ հայ-ադրբեջանական դիմակայության ամենախոշոր ու ամենավտանգավոր սրացումն էին 2016 թ․ ապրիլյան Քառօրյա պատերազմից հետո և վստահաբար կմտնեն կոնֆլիկտի պատմության մեջ՝ որպես զինված հակամարտության բռնկման հերթական փուլերից մեկը: Ու, բնականաբար, կստանան ինչ-որ հատկանշական անվանում՝ ինչպես 2016 թ. ապրիլյան բախումները հետագայում ստացան Ապրիլյան պատերազմ կամ Քառօրյա պատերազմ անվանումը: Այս վերջին դեպքերն էլ արդեն բնորոշվում են մամուլի, փորձագետների, քաղաքական գործիչների կողմից մի քանի ձևերով՝ «տավուշյան դեպքեր», «հուլիսյան բախումներ», «հուլիսյան մարտեր»: Բայց այդքան կարևոր չէ անվանումը, որքան կարևոր են տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքները, դրանց հետևանքները, հետագա ազդեցությունը, դրանց ի հայտ բերած տարբեր ասպեկտները՝ թե՛ ռազմական և թե՛ քաղաքական առումներով, հայկական կողմի առավելությունները, թերությունները և այն կարևոր հետևությունները, որ պիտի անենք այս իրադարձություններից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն արել է դա՝ ՀՀ կառավարության հուլիսի 23-ի նիստին հայտարարելով, որ «հուլիսյան մարտերից մենք դուրս ենք գալիս հաղթանակած», և ներկայացնելով իր հետևությունները՝ 7 կետերի տեսքով:

«Որևէ կասկած չկա, որ այս փորձությունից մենք դուրս ենք գալիս հաղթանակած և վստահ մեր ուժերի, մեր ժողովրդի և հասարակության տոկունության վրա: Բայց մեզ անհրաժեշտ է կատարել նաև որոշակի հետևություններ», – ասել է Փաշինյանը:

Իսկ մինչ այդ՝ ՊՆ-ում տեղի ունեցած հանդիպմանը, վարչապետն ասել էր, որ Հայաստանի զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, այլև ջախջախելով «մեկուկես տասնամյակ Ադրբեջանի գործող նախագահի կողմից կառուցված միֆը՝ ադրբեջանական բանակի մարտունակության մասին»:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Հրաչ Պետրոսյանցը:

– Պարոն Պետրոսյանց, որքանո՞վ եք համաձայն վարչապետի գնահատականների հետ և ի՞նչ եզրակացության եք եկել Դուք: Մենք ցույց տվեցի՞նք մեր առավելությունը: Ի՞նչ շահեցինք այս ամենից:

– Եկեք մի կողմ թողնենք քաղաքական հայտարարությունները: Ի վերջո, նմանատիպ հայտարարությունների 90 տոկոսը քաղաքական է: Եկեք արձանագրենք փաստերը, որ մենք կարողացանք հաջողությամբ դիմակայել հակառակօրդի անօդաչու թռչող սարքերին (ԱԹՍ): Ի վերջո, ադրբեջանական կողմը բավական մեծ թվով կորուստներ ունեցավ: Մենք ինքներս մեծ հաջողությամբ կիրառեցինք մեր նորագույն որոշ տեխնիկական միջոցներ, և քանի որ մեր կրակից հակառակորդի բարձրաստիճան սպաներ են զոհվել՝ դրանից արդեն կարող ենք եզրակացնել, թե ինչքան արդյունավետ են գործել մեր զինված ուժերը: Իսկ պատերազմում հաղթողներին չեն դատում: Եվ մենք այսօր միանշանակ կարող ենք արձանագրել, որ մենք հաղթել ենք: Մի քանի օր տևած այդ ինտենսիվ մարտական գործողություններում, որոնք ավելի շատ ընթանում էին հեռավորության վրա, մենք ցույց տվեցինք, որ ի տարբերություն, ասենք, 2016 թվականի, երբ մի քիչ անպատրաստ էինք հենց, օրինակ, ԱԹՍ-ների դեմ պայքարին, որոշակի խնդիրներ ունեինք, այս անգամ այդ հարցում էլ արդեն բավականին պատրաստ ենք և ի վիճակի ենք դիմագրավելու հակառակորդին:

– Ձեր մեկնաբանության մեջ Դուք, ըստ էության, նշեցիք թեմային վերաբերող բոլոր այն հիմնական ասպեկտները, ուղղությունները, բաղադրիչները, որոնց նաև մենք ենք անդրադարձել մեր վերլուծություններում՝ կրկին համեմատելով Ապրիլյան պատերազմի հետ:

– Այլ հարցեր էլ, իհարկե, կան, բայց այդ հարցերը մեծամասամբ ենթակա չեն այդքան լայն լուսաբանման: Մասնագետները, զինվորական գործով զբաղվողները գիտեն՝ ինչ պլաններ են մշակվել, ինչ խնդիրներ են եղել… Իհարկե, խնդիրներ էլ ենք ունեցել:

Որևէ մեկը չի կարող ասել, որ մենք փայլուն, իդեալական, 100 տոկոսով գնում ենք: Պատերազմը երբեք չի կարող իդեալական ընթանալ: Եվ, ցավոք սրտի, ունեցել ենք նաև զոհեր: Դա պատերազմն է, իսկ պատերազմում միշտ այդ ամենը լինում է: Բայց հիմնականը այն է, ինչի մասին խոսեցինք:

Իհարկե, այստեղ կարելի է նաև ավելացնել մի շատ կարևոր բան, որն ակնառու էր նույնիսկ այն մարդկանց, ովքեր մասնագետ չեն: Շարքային քաղաքացին, լուրերը նայելով, տողատակերում կարող էր տեսնել, որ հմուտ կազմակերպված կառավարման պրոցես է ընթացել: Այսինքն՝ մեզ մոտ ամեն ինչ հստակ կառավարվող որոշակի պլանով ընթացել է առաջ: Շատ լավ կառավարում է իրականացվել, և նաև այդ կարևոր հարցի մասին պետք է խոսենք: Իսկ մնացած հարցերը, կարծում եմ, հրապարակային քննարկման և լայն լուսաբանման ենթական չեն:

– Փորձենք հերթով անդրադառնալ բոլոր կարևոր հարցերին այս համատեքստում: Դրանց թվում են դիրքերի, մարտական հենակետերի հարցը, անօդաչուների պատերազմի հարցը, ադրբեջանական գեներալի և մյուս բարձրաստիճան զինվորականների ոչնչացման օպերացիայի ու դրա ռազմաքաղաքական նշանակության հարցը: Բայց նման դեպքերում կողմերն առաջին հերթին փորձում են պարզել, թե ո՞վ է հաղթած դուրս եկել մարտերից: Բոլոր խոշոր բախումներից և լայնածավալ պատերազմներից հետո այս հարցը միշտ առաջ է գալիս և շատ հաճախ այն վիճելի է լինում, հատկապես եթե դրանք սահմանափակ գործողություններ են: Մենք համեմատեցինք Քառօրյա պատերազմի հետ: Առաջին հայացքից, իհարկե, մենք շատ ավելի պատրաստված էինք, շատ կազմակերպված ու գրագետ էինք գործում և ավելի շահեկան դիրքերում հայտնվեցինք մարտերից հետո: Եվ մեր տեղեկություններով՝ դիրքային բարելավումներ ենք ունեցել: Այսինքն՝ երբ խոսք է գնում այն մասին՝ հաղթել ենք, թե պարտվել, պետք է նախ և առաջ ճշտենք, թե ի՞նչ խնդիրներ էինք դրել մեր առջև և հասե՞լ ենք արդյոք դրանց կատարմանը: Որքան ես հասկացա՝ Ղարադաշի բարձունքը դեռ ամբողջությամբ մեր զինուժի վերահսկողության տակ չէ, բայց մեր բանակը շատ կարևոր բարձունք է վերցրել այդ ուղղությամբ: Ի՞նչ կասեք սրա մասին:

– Իրականում ինչ խնդիր որ մեր առջև դրված է եղել՝ մենք այդ խնդիրը ամբողջությամբ կատարել ենք: Իսկ ինչ վերաբերում է 2016 թ. ապրիլի և այս մի քանի օրվա մարտերի միջև զուգահեռներին՝ որոշ բաղադրիչներ, իհարկե, կարող ենք համեմատել, բայց դրանք իրարից էապես տարբերվում են և՛ իրենց բնույթով, և՛ ծավալներով, և՛ այլ ասպեկտներով: Որոշ տարրեր կարող ենք համեմատել, ասենք՝ անօդաչու սարքերի կիրառումը, խնդիրների կատարումը:

Օրինակ՝ ի՞նչ խնդիր էին իրենց առջև դրել ադրբեջանցիները 2016 թ. ապրիլին: Մեր սահմանապահների կողմից խոցված ուղղաթիռից, ինչպես հիշում եք, քարտեզներ էին հայտնաբերվել, դրանք ցուցադրվեցին հեռուստատեսությամբ: Այդ քարտեզների վրա հստակ նշագրված խնդիրներ կային, թե քանի ժամվա, քանի օրվա ընթացքում ինչ տարածքներ պետք է գրավեին: Նրանք այդ խնդիրներից որևէ մեկը չեն կարողացել կատարել: Եվ երբ մենք ռազմական տեսանկյունից ասում ենք, որ հակառակորդը իր խնդիրը չի կարողացել կատարել, խոսում ենք այդ մասին, որ նա ունեցել է պլան և այդ պլանի համաձայն չի հասել նրան, ինչ ինքը նախատեսում էր:

– Չնայած, որ մի քանի դիրքեր վերցրեց…

– Չնայած, այո, նրանք մի քանի դիրքեր գրավել են մեզնից, կարևոր դիրքեր են եղել դրանց մեջ: Բայց, այնուամենայնիվ, նույնիսկ այդ ամենը հաշվի առնելով՝ նրանք իրենց խնդիրը չեն կարողացել կատարել:

– Նրանց խնդիրը եղել է ավելի մեծ տարածքներ, ասենք՝ մի քանի շրջան գրավե՞լը, թե՞ ամբողջ Ղարաբաղը կամ հասնել մինչև Ստեփանակերտ:

– Առնվազն Ֆիզուլին և Ջաբրայիլը գրավելու խնդիր ունեցել են իրենք: Եթե հիշենք՝ ապրիլի 4-ի երեկոյան, երբ մեր զինված ուժերը կարողացան հեռվից կուտակման շրջանում խոցել հակառակորդի տանկերը և թույլ չտվեցին տանկային հարված հասցնել, այստեղից կարող ենք հետևություն անել, որ նվազագույնը նրանց առջև խնդիր է դրված եղել տանկային հարվածով գրավել Աղդամ քաղաքը: Այսինքն՝ ադրբեջանցիներն այդ խնդիրներից որևէ մեկը չեն կարողացել կատարել: Բայց հակառակ դրան՝ հուլիսյան մարտերի ժամանակ մենք ունեցել ենք խնդիր՝ կատարել այս բարելավումը, և մենք կատարել ենք մեր առջև դրված խնդիրը, զուգահեռաբար նաև կոտրել ենք հակառակորդի բոլոր փորձերը՝ մեզնից ինչ-որ բան գրավելու:

– Ապրիլի և հուլիսի հիմնական տարբերություններից մեկը այն չէ՞ր, որ եթե 2016 թ. ապրիլի պատերազմը նախաձեռնված ագրեսիա էր Ադրբեջանի կողմից, ապա այս անգամ նախաձեռնությունը հայկական կողմի ձեռքում էր և իրավիճակի տերը հայկական կողմն էր:

– Միանշանակ իրավիճակի թելադրողը մենք ենք եղել, դա նույնպես իր ազդեցությունը ունի համեմատությունների մեջ: Գիտեք, նորից եմ ասում՝ Ապրիլյան պատերազմի հետ համեմատությունը այնքան էլ ճիշտ չէ: Նույնիսկ իրավականորեն տարբեր հարթություններ են: Այս դեպքերը տեղի էին ունենում Հայաստանի Հանրապետության սահմաններում, որը միջազգայնորեն ճանաչված սահման է՝ ի տարբերություն արցախա-ադրբեջանական շփման գծի, որի հետ կապված՝ իրավական տեսանկյունից որոշակի խնդիրներ կան միջազգային հարթությունում:

– Արծրուն Հովհաննիսյանը, որպես ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց, որ գործողությունները իրականացվում են ՀՀ պետական սահմանի տարածքում: Հետևաբար մենք լեգիտիմ իրավունք ունենք այդ սարը ամբողջությամբ ազատագրելու: Ի՞նչ եք կարծում՝ պայքարը Ղարադաշի կշարունակվի՞ մոտ ժամանակներում:

– Հենց այդ կարգավիճակից բխող որոշակի խնդիրներ կան Ադրբեջանի դեպքում: Եթե արցախյան ռազմաճակատի գծում նա իրեն կարող է բացարձակապես ամեն ինչ թույլ տալ, ապա տվյալ դեպքում նա որոշակի սահմանափակումներ ունի: Եվ ինչքան էլ իրենք հոխորտան, այնուամենայնիվ, շատ լավ հասկանում են կոնկրետ Հայաստանի Հանրապետության սահմանների վրա լայնածավալ որևէ գործողություն կարող է կործանարար լինել իրենց համար: Դա իրենց համար կործանիչ հարվածի պես մի բան կլինի, ինչից ելնելով՝ լայնամասշտաբ որևէ բան այնտեղ երբեք չի էլ լինի: Ինձ թվում է՝ ռազմական գործողությունները, բախումները, ինչպես նախկինում, կսահմանափակվեն հրետակոծություններով, գնդակոծություններով, կրակային մարտերով, դիվերսիոն որոշակի գործողություններով, անօդաչուների պայքարով, բայց լայնամասշտաբ մարտական գործողությունները քիչ հավանական են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});