Ռոբերտ Քոչարյանը դեռ պետք է մտածի իր արածների մասին, հետո նոր քննադատություններով հանդես գա: Այսպես արձագանքեց հարցման մասնակից երևանցի կինը լրագրողի հարցին, թե ինչպես է գնահատում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում ՀՀ իշխանություններին ուղղված քննադատությունը:
Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ այսօրվա ՀՀ իշխանությունները ժողովրդի կողմից մանդատ են ստացել, ընտրված են և պետք է հնարավորություն տալ, որ իշխանություններին իրենց բոլոր նախատեսված ծրագրերն իրականացնեն. «Եթե չիրականացնեն, ընտրությունների ժամանակ մարդիկ իրավունք ունեն նրանց չընտրելու»,-ասաց նա: