Friday, 29 03 2024
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով

Զբոսաշրջիկը չգիտի՝ ինչ է լինելու իր հետ Հայաստան մուտք գործելուց հետո. միասնական կանոնների մշակման անհրաժեշտություն կա

Կորոնավիրուսային համավարակը դեռ չհաղթահարած՝ երկրները կամաց-կամաց բացում են իրենց օդային սահմանները, հետզհետե վերականգնում հաղորդակցությունը։ Այս օրերին ռուսաստանյան ավիատոմսերի որոշ կայքեր սկսել են առաջարկել ս/թ օգոստոսի 1-ից ՌԴ տարբեր քաղաքներից դեպի Հայաստան կանոնավոր չվերթների տոմսեր, մինչդեռ նկատենք, որ երկու պետությունների միջև կանոնավոր ավիափոխադրման վերսկսման գործընթացը դեռևս ավարտված չէ, իսկ չվերթների վերսկսման ժամկետները քննարկման փուլում են։

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը այդ մասին հայտարարություն է տարածել, որում Հայաստան մեկնել ցանկացող քաղաքացիներին խորհուրդ է տալիս ավիատոմսեր ձեռք բերելու հարցում առաջնորդվել միայն չվերթների վերականգնման մասին պաշտոնական տեղեկատվությամբ՝ այլևայլ խնդիրներից խուսափելու նպատակով։

«Կանոնավոր չվերթների վերականգնման ժամկետների հստակեցման վերաբերյալ տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք։ Միևնույն ժամանակ ընդգծենք, որ առաջիկայում դեռևս շարունակելու են իրականացվել չարտերային չվերթները։ Դրանց ժամանակացույցը մշտապես հրապարակում ենք սոցիալական ցանցերի մեր էջերում։ Հիշեցնենք, որ ՀՀ-ում գործող արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում պահպանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ չհանդիսացող, ինչպես նաև ՀՀ տարածքում օրինական հիմքով բնակվելու իրավունք չունեցող անձանց արգելքը երկիր մուտք գործելու հարցում։ Նշենք նաև, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար քաղաքացիները դեռևս չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից: Վերին Լարսի անցակետը շարունակում է բաց մնալ բացառապես բեռնափոխադրումների համար»,- տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը։

Ավելի վաղ մեր երկրում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտն էր Ֆեյսբուքի իր էջում հայտնել, որ ֆրանսիական Air France ավիաընկերությունը վերսկսել է Երևան-Փարիզ շաբաթական չվերթները։

Իհարկե, շատ դրական է, որ ոլորտը դանդաղ քայլերով վերականգնվում է։ Սակայն այստեղ մեկ այլ հարց կա, որի մասին «Առաջին լրատվական»-ի միջոցով ոլորտի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ բարձրաձայնում են։ Խնդիրը հետհամաճարակային պրոտոկոլ, կանոնակարգ ունենալու մասին է, որտեղ կնշվի, թե ո՞ր երկրներից են թույլատրվում ՀՀ այցելությունները, ո՞ր ավիափոխադրողներին են թույլատրվելու թռիչքներ իրականացնել, ի՞նչ կանոններ են գործելու ինքնաթիռում, օդանավակայանում, մեկուսացվելո՞ւ են զբոսաշրջիկները, թե՞ ոչ և այլն: Պարետատան մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել է, որ հստակ որոշում չկա թռիչքների վերսկսման հետ կապված, հետևաբար ընդհանուր կանոններ չկան։ Սակայն Հայաստան մուտք գործելու 14-օրյա կարանտինը գործելու է։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ իրենք բազմիցս այս հարցը բարձրաձայնել են, որ օր առաջ անհրաժեշտ է կանոնակարգի մշակում, որը սահմանները բացելուց անմիջապես հետո կկիրառվի: «Չպետք է հապաղենք։ Բոլոր երկրներն արդեն մշակել են նման կանոնակարգ։ Մեզ նույնպես անհրաժեշտ է դա»,- ևս մեկ անգամ շեշտեց ոլորտի ներկայացուցիչը։

«Արմենիա Թրավել» ընկերության զարգացման և տեխնոլոգիաների գծով տնօրեն Արմեն Գրիգորյանն էլ նշեց՝ իրենք աշխատում են միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ և զբոսաշրջային այցելությունների պլանավորումներն անում են ավելի մեծ ժամանակահատվածի համար, հետևաբար պարզապես անհրաժեշտություն է այդ միասնական կանոնակարգի ստեղծումը։

«Մեր գործընկերները շատ հախաճ մեզանից խնդրում են նման տեղեկություններ, թե մեր երկիր մուտք գործելու ի՞նչ պայմաններ կան, կարանտինի մեջ գտնվելո՞ւ է զբոսաշրջիկը թե՞ ոչ, երկիր մուտք գործելուց առաջ թեստ հանձնելո՞ւ է, թե՞ ոչ և այլն։ Դա շատ կարևոր է նրանց նախապես տրամադրելու համար։ Մենք հույս ունենք, որ գոնե սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին որոշակի շարժ կգրանցվի»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում