Խաբարովսկում Կենտրոնական շրջանային դատարանը ձերբակալել է Վրաստանից ժամանած բլոգեր Ալեքսեյ Ռոմանովին: Նա յոթ օր կմնա կալանքի տակ:
Ավելի վաղ բլոգերը մասնակցել էր չարտոնված հավաքների՝ ի պաշտպանություն ձերբակալված նախկին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի:
Նրան ձերբակալել են «չհամաձայնեցված հասարակական միջոցառմանը մասնակցելու համար, որը խանգարել է տրանսպորտի երթևեկությանը»: Ինքը՝ Ռոմանովը, Ռուսաստանի քաղաքացի է:
Հուլիսի 11-ից նա լուսաբանել է Խաբարովսկի հանրահավաքները, որտեղ որպես հեռուստալրագրող է աշխատել: Մի քանի տարի առաջ Ռոմանովը տեղափոխվել է Վրաստան: